Այսօր Գիրք նվիրելու օրն է

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռվա Դսեղ գյուղում:
Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» Ճյուղը։
Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, մուլտֆիլմեր: «Անուշ» եւ «Ալմաստ» օպերաները եւս հիմնված են նրա ստեղծագործությունների վրա։
2008 թվականից սկսած Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է Գիրք նվիրելու օր:
Ամեն տարի նույն օրը նաեւ մեկնարկում է Գրքի տոնավաճառը:
Այն անցկացվում է Խնկո ապոր անվան գրադարանում:
Երեք օր շարունակ գրադարանի շենքում ցուցադրվում ու վաճառվում են վերջին տարիներին տպագրած գրքերը:
Տոնավաճառի ընթացքում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ՝ նոր գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, կինոդիտումներ, հանդիպումներ գրողների հետ: