Քիչ առաջ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել գետը․ նրան չեն գտնում

NEWSPRESS.am-ի տեղեկություններով քիչ առաջ Կիևյանի կամրջից քաղաքացի է նետվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ընկել է գետը։
Որոնողական աշխատանքներն առայժմ արդյունք չեն տվել։ Պարզ չէ անգամ՝ ընկողը կի՞ն է, թե՞ տղամարդ։ Կամրջից նետվող քաղաքացուն կարողացել են ֆիքսել միայն հեռվից։
Այս պահին դեպքի վայր են ժամանում սուզակները, ովքեր կշարունակեն որոնողական աշխատանքերը գետում։