ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ«Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան». Րաֆֆի Հովհաննիսյան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին
Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել
19 միլիոն ՀՀ դրամ, 3500 եվրո, 6000 ԱՄՆ դոլար. ի՞նչ է հայտարարագրել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ ՄինասյանըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերումԱդրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը. ԹորոսյանԱդրբեջանն ու Իսրայելը գազային համաձայնագիր կստորագրենԿարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվելԹրամփը մտադիր է վաղը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետԱրևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք. 4 օր սպասվում են տեղումներ. ՍուրենյանԵրբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. Լևոն ԶուրաբյանՎատիկանն առաջին անգամ հրապարակել է Հռոմի պապի լուսանկարը հիվանդանոցիցԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Պետք է ավարտենք խաղաղության համաձայնագրի ստորագրումը հիմա. ազատ արձակենք բանտարկյալներին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Հաջիևին
Փաշինյան Մակրոնի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտըՏեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական, կասկածելի գործողություն. քաղաքագետԳաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում էՊՆ-ն 1 օրվա ընթացքում 3-րդ անգամ է հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունըԲաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենինՄարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներումԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Լաթաքիա քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Բաքվից «դատապարտել են» ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ բանաձևը Երևանի բուսաբանական այգում կաղնիներ են հատվել
Հասարակություն

Վեց տնօրեն՝ չորս տարվա ընթացքում կամ կադրային «беспредел»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․
 
«Հովհաննես Մադոյան, Վարդան Ավագյան, Ստեփան Աթոյան, Սպարտակ Պետրոսյան, Կարեն Հակոբյան, Արմեն Օհանյան։ Այս անձինք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերջին չորս տարիների բոլոր տնօրեններն են։
 
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն առողջապահության նախարարության ենթակայության ռազմավարական նշանակություն ունեցող բժշկական հաստատություն է՝ միակ մասնագիտացված կառույցը երկրում։ Թե որքան կարևոր նշանակություն ունի այս հաստատությունը երկրի համար, մեր բնակիչները համոզվել են Covid-19 համավարակի ընթացքում։
 
Չնայած իր կարևոր նշանակությանը, պարզվում է՝ արդեն մի քանի տարի շարունակ «տխուր» ֆինանսական և բարոյահոգեբանական վիճակում գտնվող այս կառույցում, 2021 թվականից սկսած, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վեց տնօրեն է փոխել։
 
Այս հաստատության գործունեությունը համակարգում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
 
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ձևավորվել է 2020 թվականին՝ նախարարության ենթակայության երկու բուժհաստատությունների՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման արդյունքում։
 
2020 թվականին արդեն նորաստեղծ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն նշանակվեց նախկինում ՁԻԱՀ ունեցող պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեությամբ հայտնի Հովհաննես Մադոյանը։ Սակայն Մադոյանի՝ տնօրեն աշխատելը եղավ կարճատև։
Արդեն 2021 թվականի ամռանը նրան փոխարինեց մինչ այդ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում ծավալված Covid-հիվանդանոցի պատասխանատու, ապա Թոքաբանության կենտրոնում տնօրեն աշխատած Վարդան Ավագյանը։ Սակայն մոտ մեկ տարի անց՝ 2022 թվականին, Վարդան Ավագյանն էլ հրաժեշտ տվեց իր պաշտոնին։
 
Ավագյանին փոխարինելու եկավ Ստեփան Աթոյանը։ Ի տարբերություն նախորդ երկու տնօրենների, Ստեփան Աթոյանը Ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատեց երկու տարուց ավելի՝ 2024 թվականի գարնանը տնօրեն նշանակվելով Նանուշյանի կողմից համակարգվող մեկ այլ հաստատությունում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում։
 
Այնուհետև տնօրենի ժ/պ նշանակվեց մասնագիտությամբ ռեանիմատոլոգ Սպարտակ Պետրոսյանը։ Վերջինս 2020 թվականից հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչն էր, իսկ հետագայում՝ Ստեփան Աթոյանի տեղակալը։
 
Սեփական դիմումով ազատված Պետրոսյանին 2024 թվականի տարեվերջին փոխարինեց Կարեն Հակոբյանը՝ նշանակվելով տնօրենի ժ/պ։
 
Օրեր առաջ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ նշանակվեց երբևէ ղեկավար պաշտոն չզբաղեցրած Արմեն Օհանյանը, որին մեծ շուքով Լենա Նանուշյանը տարել, ներկայացրել է հիվանդանոցի անձնակազմին։
 
Ըստ հավաստի աղբյուրների Առողջապահության նախարարությունում և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում վստահ են՝ նշ Ավանեսյանին և Նանուշյանին հետաքրքրում է ոչ թե քայքայման եզրին գտնվող կենտրոնի ճակատագիրը, այլ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար Գլոբալ հիմնադրամի կողմից տրամադրվող միլիոնավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցները և այդ միլիոնների հիմնական շահառու հանդիսացող հիմնարկության տնօրենի «հեզ ու հնազանդ» լինելու հանգամանքը։
 
Հ.Գ.  Նիկոլ Փաշինյան, "Кадры решают всё!"