ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ«Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան». Րաֆֆի Հովհաննիսյան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին
Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել
19 միլիոն ՀՀ դրամ, 3500 եվրո, 6000 ԱՄՆ դոլար. ի՞նչ է հայտարարագրել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ ՄինասյանըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերումԱդրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը. ԹորոսյանԱդրբեջանն ու Իսրայելը գազային համաձայնագիր կստորագրենԿարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվելԹրամփը մտադիր է վաղը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետԱրևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք. 4 օր սպասվում են տեղումներ. ՍուրենյանԵրբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. Լևոն ԶուրաբյանՎատիկանն առաջին անգամ հրապարակել է Հռոմի պապի լուսանկարը հիվանդանոցիցԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Պետք է ավարտենք խաղաղության համաձայնագրի ստորագրումը հիմա. ազատ արձակենք բանտարկյալներին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Հաջիևին
Փաշինյան Մակրոնի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտըՏեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական, կասկածելի գործողություն. քաղաքագետԳաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում էՊՆ-ն 1 օրվա ընթացքում 3-րդ անգամ է հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունըԲաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենինՄարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներումԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Լաթաքիա քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Բաքվից «դատապարտել են» ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ բանաձևը Երևանի բուսաբանական այգում կաղնիներ են հատվել
Քաղաքականություն

Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ. Հակոբ Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը` Մոսկվա): Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Շնորհավորելով Ալեխանդրո Արիաս Սարսուելային դեսպան նշանակվելու առթիվ` Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ վերջինիս մասնագիտական ունակությունները և գործունեությունը կնպաստեն Հայաստանի և Դոմինիկանայի միջև հարաբերությունների զարգացմանը:

«Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ բարեկամական ու փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, և դրանով է պայմանավորված, մասնավորապես, այն հանգամանքը, որ Կանադայում ՀՀ դեսպանը 2021 թվականից հավատարմագրված է նաև Դոմինիկանայի Հանրապետությունում»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

ԱԺ փոխխոսնակը ողջունել է Երևանում 2022 թվականին Դոմինիկանայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը` որպես երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր քայլ: Հայաստանը ևս նախատեսում է Սանտա Դոմինգոյում ստեղծել պատվավոր հյուպատոսի գրասենյակ:

Ըստ Հակոբ Արշակյանի` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 17 տարիների ընթացքում դեռևս բարձր մակարդակի երկկողմ այցեր չեն եղել: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարևորել է տարեցտարի առավել մեծ նշանակություն ունեցող միջխորհրդարանական համագործակցությունը:

Երկկողմ հարաբերություններում արժևորելով իրավապայմանագրային հարցերը` Հակոբ Արշակյանը նշել է, որ հայկական կողմը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքը` ներկայացնելով երկու երկրների միջև առանց վիզային ռեժիմի համաձայնագրի նախագիծը, ինչը կնպաստի քաղաքացիների և գործարար համայնքների միջև սերտ շփումների խթանմանը:   ԱԺ փոխնախագահը խոսել է մի շարք ոլորտներում` կրթական, զբոսաշրջության, առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունից:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ Դոմինիկանան ժողովրդավար երկրներ են, միևնույն արժեհամակարգի կրող, ունեն շատ ընդհանրություններ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը: Այս համատեքստում կողմերը բարեկամական խմբեր ստեղծելու հարցում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել: Ալեխանդրո Արիաս Սարսուելան ընդգծել է, որ չնայած երկրների միջև մեծ հեռավորությանը` տարբեր բնագավառներում առկա է փոխգործակցության զարգացման ներուժ: