Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում. Վահե ՀովհաննիսյանԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Բաքվի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր. Սուրեն ՍարգսյանՔԿ-ն հերքում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. Գեղամ ՄանուկյանՄարզերի մեծ մասում քամու ուժգնությունը կլինի 20-25մ/վրկ արագությամբՈրոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը. Փաշինյան
Կրակոցներ Արմավիրի մարզում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, հայտնի է մասնակիցների ինքնությունը
ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ«Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան». Րաֆֆի Հովհաննիսյան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին
Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել
19 միլիոն ՀՀ դրամ, 3500 եվրո, 6000 ԱՄՆ դոլար. ի՞նչ է հայտարարագրել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ ՄինասյանըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերումԱդրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը. ԹորոսյանԱդրբեջանն ու Իսրայելը գազային համաձայնագիր կստորագրենԿարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվելԹրամփը մտադիր է վաղը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետԱրևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք. 4 օր սպասվում են տեղումներ. ՍուրենյանԵրբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. Լևոն ԶուրաբյանՎատիկանն առաջին անգամ հրապարակել է Հռոմի պապի լուսանկարը հիվանդանոցիցԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Պետք է ավարտենք խաղաղության համաձայնագրի ստորագրումը հիմա. ազատ արձակենք բանտարկյալներին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Հաջիևին
Փաշինյան Մակրոնի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտըՏեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական, կասկածելի գործողություն. քաղաքագետԳաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում էՊՆ-ն 1 օրվա ընթացքում 3-րդ անգամ է հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունըԲաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենինՄարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներումԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը
Հասարակություն

Բաքուն օկուպացված Տիգրանակերտը ներկայացնում է որպես պատմական Աղվեն բնակավայր

«Գեղարդ» հիմնադրամ․

Ադրբեջանական կողմը կրկին անդրադարձել է Արցախի Տիգրանակերտ հնավայրին և նրա շրջակայքում գտնվող հնագիտական հուշարձաններին: CBC TV Azerbaijan հեռուստալիքով ցուցադրվել է հուշարձանին նվիրված հատուկ հաղորդում, որը վարել է ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացուցիչ Րիզվան Հուսեյնովը (https://www.youtube.com/watch?v=JasrYqTwhOA):

Նշենք, որ Հուսեյնովը սկսած 2020 թվականից մի քանի անգամ անդրադարձել է հուշարձանին՝ տեղում նկարահանումներ կազմակերպելով և մեկնաբանություններ տալով: Առավել մանրամասն անդրադարձեր կատարվել են 2020 թվականի դեկտեմբերին (https://www.youtube.com/watch?v=3ujCWAUK0B8) և 2022 թվականի օգոստոսին (տես՝ Նորից և նորից. Տիգրանակերտը և Տիգրանակերտի արշավախումբը Ադրբեջանի պրոպագանդայի թիրախում):

Ադրբեջանական կողմը նաև այլ աղբյուրներով ծավալուն անդրադարձներ է կատարել Տիգրանակերտ հնավայրին և նրա պեղումներին (Արցախի Տիգրանակերտը կա՝ անկախ նրանից, թե ինչ է ասում այդ մասին ադրբեջանական պրոպագանդանԱդրբեջանական պրոպագանդան այս անգամ «քննարկում» է Տիգրանակերտը):

Առաջին հերթին աչքի է ընկնում այն, որ Արցախի Տիգրանակերտի մասին ծավալուն անդրադարաձ են կատարում միայն ադրբեջանցի լրագրողները և պետական քարոզչամեքենայի ներկայացուցիչները: Թեև հնավայրում արդեն երկու տարի «պեղումներ» են իրականացնում ադրբեջանցի հնագետները, սակայն իրենք դեռևս հուշարձանի մասին ծավալուն մեկնաբանություններ, վերլուծություններ չեն ներկայացրել ո՛չ գիտական հոդվածների, ո՛չ զեկուցումների և ո՛չ էլ հարցազրույցների տեսքով:

Տիգրանակերտի մասին այս նոր տեսանյութում Րիզվան Հուսեյնովը ծավալուն անդրադարձ է կատարում Գյավուրկալա հնավայրին: Վերջինս ներկայացվում է որպես պատմական Աղվեն բնակավայր, որտեղ իբր եղել են հեթանոսական և քրիստոնեական տաճարներ: Այդպես էլ անհայտ է մնում, թե գիտական որ հետազոտության, աղբյուրի հիման վրա է Հուսեյնովը պնդում, որ Գյավուրկալան Աղվենն է և որ այդտեղ եղել են հեթանոսական տաճարներ: Հուսեյնովը այդպես էլ չի ասում, թե ինչու հնավայրը Գյավուրկալա է կոչվում, թեև տալիս է բառի բացատրությունը: Ամենից ուշագրավն այն է, որ տեսանյութում մեջբերում է արվում Գյավուրկալան խորհրդային տարիներին պեղող ադրբեջանցի հնագետ Ռ. Վահիդովից, որը հստակորեն համաձայնել է Ստեփան Երեմյանի տեսակետի հետ, որ Տիգրանակերտը ոչ միայն գոյություն է ունեցել, այլև գտնվել է Շահբուլաղի տարածքում (Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում):

Եվ իհարկե, Հուսեյնովը Գյավուրկալայում նկարահանումներ կատարելով չի նկատել վերջին տարիներին իրենց իսկ կողմից կատարված ավերածությունները հնավայրի  տարածքում և դրա ռազմական նպատակնրեով կիրառումը (Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում):

Հաղորդումը ռուսերեն է՝ ենթադրում ենք, որ Հուսեյնովը նաև ռուսերեն կարող է կարդալ: Անհեթեթություններ դուրս տալու փոխարեն լավ կլիներ կարդար Տիգրանակերտին նվիրված ընդարձակ կայքի ռուսերեն հոդվածները (https://tigranakert.org/ru): Սա իրեն հնարավորություն կտար հասկանալ, որ Տիգրանակերտի Անտիկ՝ այսինքն Տիգրանի կառուցած ամրոցն ու վաղմիջնադարյան հրապարակը եկեղեցիներով հանդերձ գտնվում են քաղաքի տարբեր մասերում և պատկանում են տարբեր ժամանակների՝ առաջինը կառուցվել է մ. թ. ա. առաջին դարում (նկ. 1, 2), երկրորդը՝ մ. թ. 5-6-րդ դարերում (նկ. 3):

Տեսանյութը ուշադիր դիտելիս երևում է, որ ադրբեջանական կողմը, չնայած և հայ հետազոտողներին համարում է կեղծարար, բայց չի խորշում օգտագործել Արցախի արշավախմբի արած գծագրերը, հատակագծերը (իհարկե, առանց հեղինակային իրավունքի պահպանման)՝ գողանալով դրանք Արցախի հուշարձանների մշտադիտարկման կայքից (Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում):

Տիգրանակերտին նվիրված հաղորդման շրջանակներում Հուսեյնովը ծավալուն անդրադարձ է կատարում նաև Կովկասյան Աղվանքին: Այս ծիրում նա փորձում է վերլուծել Տիգրանակերտի մեծ բազիլիկ տաճարի պեղումների ժամանակ գտնված կավե սկավառակը: Իհարկե, վերլուծությունը կատարվում է հուսեյնովյան մեթոդով, որի վերջնարդյունքում հայոց այբուբենը համարվում է Մերձավոր Արևելքում օգտագործված եկեղեցական գրի տեսակ, որը ձևավորվել է ասորական և ղպտական այբուբենների հիման վրա: Այս տխմարությանը հակադարձելն արդեն իսկ անիմաստ է: Տեղադրում ենք միայն պեղումներից գտնված կավե սկավառակի մասին ինֆորմացիան (Հայերեն արձանագրություններով սկավառակը):

Հուսեյնովը նաև հայտարարում է, որ Արցախի Տիգրանակերտի արշավախումբը, իբր տեսնելով, որ պեղումների ժամանակ բացվող ճարտարապետական մանրամասները կապ ունեն ոչ թե անտիկ շրջանի հետ, այլ վաղմիջնադարի, կորցնում է հետաքրքրությունը հուշարձանի նկատմամբ և աստիճանաբար դադարեցնում պեղումները: Նկատելի է, որ կեղծարարության ետևից ընկնելով, ադրբեջանական կողմը չի նկատել, որ ծավալուն պեղումներն ընթացել են մինչև 2020 թվականը ներառյալ:

Խորհուրդ ենք տալիս Ազ-ագիտ-պրոպին գտնել մի փոքր ավելի կիրթ պրոպագանդիստի: Անկեղծորեն, հոգնել ենք այդ կիսագրագետ ելույթներին արձագանքելուց: