Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 12-18-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
Նոր Նորքում՝ փետրվարի 12-ին և 18-ին,
Արաբկիրում՝ չի գերազանցել,
Շենգավիթում՝ փետրվարի 17-ին և 18-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․
Նոր Նորքում՝ փետրվարի 17-ին
Կենտրոնում՝ փետրվարի 12-ին և 13-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։