ՔՊ-ն Չախոյանի թեման շեղելու համար Ալեքսանյանի մորն են ուղարկել սադրելու․ Վրթանեսյան Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցն է քննարկվել ՄԱԿ ՄԻ հանձնակատարի հետ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի, բայց ես չեմ կարող երաշխավորել․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող պատանին հայտնաբերվել է Երևան-Մեղրի ճանապարհին Ծածկադմփոց անել չի հաջողվի, Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը պետք է ենթարկվեն պատասխանատվության Վարորդը ինֆարկտ է ստացել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի․ վիրավոր կա 43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերել են Ստեփանավանի կամրջի տակ Տեղի է ունեցել Մարկ Գրիգորյանի ծննդյան 125-ամյակի նամականիշի մարման արարողությունը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Արամ Զավենիչի եվրո-կուսակցությունը ինքնահռչակվեց որպես լիբերալ-ֆաշիստական հոսանք․ իրավապաշտպան «Ժամանակն է բացահայտել պատերի տակ վնգստացող դատավորներին, որոնք շատ-շատ են»․ Սուրեն Մանուկյան Նոր Նորքի թաղապետն իրեն պահել է սովորական խուժանի պես, պետք է պաշտոնազրկվի․ Սուրենյանց Բեգլարյանը Կոնգրեսում կոչ է արել ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, պատժամիջոցներ կիրառել ԵԺԿ համագումարում ընդունված բանաձևով վերահաստատվել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հետ բանակցություններից, եթե առաջընթաց չլինի. ՌուբիոՓարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստի ԵԺԿ բանաձևը ընդունվել է հակազգային իշխանության գրասենյակում, կապ չունի հայի իրական շահի հետ Արցախցիների իրավունքների խորհուրդը լուծումներ կառաջարկի իրավունքների պաշտպանության համար Հաղթանակը մերն է լինելու․ Էդուարդ Շարմազանովը ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահին գիրք է նվիրել Վալենսիայում ընթացող ԵԺԿ կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել Մի օր Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության»` մարդ կսպանի․ Աբրահամյան Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից. Գալստյան Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան Ժողովրդավարության մասին Նիկոլ Փաշինյանի պատկերացումները. Թովմասյան Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ը հատուկ օր է անվանել ողջ Ռուսաստանի համար Հնդկաստանի կործանիչներ են նկատվել Քաշմիրի երկնքում. Պակիստանը արձագանքել է դրանԼեհաստանում ՀՀ դեսպանը առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համատեղ նախագծերի հարցեր է քննարկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բոլոր աշխատանքները միասին կազմել են 452 մլրդ դրամ Չախոյանը հրաժարվել է դեղորայքից, հիվանդանոցում է, իրեն վերջին խուժանի պես պահած թաղապետը` պաշտոնին Հյուսիսային Արցախի հայաթափումը․ «Օղակ» ռազմագործողությունը ՔՊ-ն մեղադրում է ակտիվիստին՝ իր նկատմամբ կիրառված բռնության համար Արցախի հարցը մնում է չլուծված, գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Հակոբյան Մեր հերոս նահատակները երկիր են ազատագրել, փա´ռք նրանց․ Տիգրան Աբրահամյան Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ փաստաբան Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պիտի լինի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից Առաջարկվում է արգելք սահմանել սահմանային անցակետերում, հյուրանոցներում խաղային գովազդների համար Մխիթարյանը գնահատել է ընթացիկ մրցաշրջանն Ինտերի համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Արմեն Դանիելյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից․ պաշտոնական Երկար ժամանակով լույս չի լինիԱռաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-իցՆոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է. ԹանդիլյանԻշխանականները ասում են՝ եթե կպաշտպանեք հանրային շահը, կխոսեք կոռուպցիայից, պետական միջոցների վատնումից՝ կձերբակալվեք, կծեծվեք, կսպանվեք և այլն.... Անուշ ՊողոսյանԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն մի փոքր նվազել է Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել Պակիստանին առաջիկա 24-36 ժամվա ընթացքումԽոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Սպորտ

Հայաստանի հետ հանդիպումը պատմական է, Կովկասյան դերբի է․ Վիլի Սանյոլ

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մամուլի ասուլիս է անցկացրել նախքան Հայաստանի ընտրանու հետ հանդիպումների համար նախատեսված հավաքի մեկնարկը։ Ասուլիսին ներկա էր նաև Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և հավաքականների համակարգող Ալեքսանդր Իաշվիլին։

«Աշնանը տեսանք, որ մեր որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին։ Բնական է, որ նրանք ավելի քիչ էին մարզվում և ավելի շատ էին խաղում։ Եվրոպայի առաջնությունն էլ իր ազդեցությունն ունեցավ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով։ Հուսով եմ, որ Հայաստանի հավաքականի դեմ այս երկու խաղում բոլոր ֆուտբոլիստները լավ վիճակում կլինեն։

Կվարացխելիան և Կաշիան կլինեն թիմի հետ։ Հնարավորություն կտրվի մյուսներին, օրինակ՝ Սաբա Գոգլիչիձեին, ում նորամուտը մենք ավելի վաղ էլ էինք պլանավորել։

Հայաստանի հետ հանդիպումը պատմական է, Կովկասյան դերբի է, ու մեզ բարդ խաղեր են սպասվում։ Մենք դեռ A դիվիզիոնի մակարդակին չենք հասել, բայց C դիվիզիոնն էլ մեր տեղը չէ։ Պետք է պահպանենք մեր տեղը B դիվիզիոնում։

Առաջին խաղում մեր ավագը կլինի Օթար Կիտեիշվիլին, որը, հնարավոր է, ապագայում նույնպես այս դերում լինի։

Կվարացխելիային փոխարինելը հեշտ չէ։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է, բայց մենք ունենք նաև այլ որակյալ խաղացողներ, որոնք կարող են նրա բացակայության պայմաններում ստանձնել պատասխանատվությունը, օրինակ՝ Չակվետաձեն։

Գիորգի Մամարդաշվիլին այն ֆուտբոլիստն է, ով իսկապես հանգստի կարիք ունի։ Նա արդեն երկու տարի է, ինչ անընդմեջ շատ խաղեր է անցկացրել։ Աշնանը որոշակի սխալներ թույլ տվեց, բայց վստահ եմ, որ նա կվերագտնի իր լավագույն մարզավիճակը։

Հայաստանի հավաքականը նոր մարզիչ ունի, և այս պահին դժվար է մանրամասն վերլուծություն տալ։ Նրա ղեկավարությամբ Հունաստանի հավաքականը և «Այաքսը» խաղացել են չորս պաշտպանով և բարձր ինտենսիվությամբ։  Չենք կարող վստահ լինել, որ Հայաստանի հավաքականն էլ կգործի նույն մարտավարությամբ։ Այնուամենայնիվ, մեզ համար ավելի կարևոր է կենտրոնանալ մեր սեփական հնարավորությունների վրա։

Վերջին շրջանում Վրաստանի ազգային առաջնության հետաքրքիր ֆուտբոլիստները տեղափոխվել են արտասահման, և հենց այդ պատճառով նրանք այժմ հայտացուցակում չեն։ Ինձ համար կարևոր չէ, թե որտեղ է խաղում ֆուտբոլիստը, կարևորը նրա մարզավիճակն է։ Լացաբիձեն տաղանդավոր ֆուտբոլիստ է, և ես ուզում եմ անձամբ հետևել նրան, այդ պատճառով էլ հրավիրել եմ հավաքական։ Մենք պետք է մտածենք ապագայի մասին։

Վերջին տարիներին մեր կիրառած մարտավարական սխեման հաջող էր, սակայն այն ունի նաև սահմանափակումներ։ Մենք պետք է փոփոխություններ կատարենք։ Առաջնայինը ֆուտբոլիստների մարզավիճակն է և նրանց հարմարվելու ունակությունը։ Ես չեմ ցանկանում թիմին պարտադրել որևէ սխեմա, այլ պետք է հարմարեցնեմ մարտավարությունը նրանց ուժեղ կողմերին։

Աշխարհի առաջնության խմբային փուլի մասին ավելի ուշ կխոսենք, հիմա գլխավոր նպատակը B դիվիզիոնում մնալն է»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։

Իր խոսքն է ասել նաև Ալեքսանդր Իաշվիլին։ 

«Մեր գլխավոր նպատակը B դիվիզիոնում մնալն է և ուժեղ մրցակիցների դեմ խաղալը։ Այս հարցում մեզ մեծապես կօգնի «Դինամո Արենան»։ Մեծաթիվ երկրպագուները մեր ուժն են, ու մենք ուրախ ենք այստեղ վերադառնալու համար։

Առանց երկրպագուների մենք երբեք հաջողության չէինք հասնի, և ապագայում էլ դա անհնար կլինի։ Մենք նրանց աջակցությունը շատ բարձր ենք գնահատում և հույս ունենք, որ առաջիկա խաղերում ևս նրանք մեր կողքին կլինեն։

Ազգային և երիտասարդական հավաքականների միջև միշտ եղել է ճիշտ հաղորդակցություն։ Հունիսին նախատեսված ընկերական հանդիպումների և հնարավոր մրցակիցների մասին կխոսենք այս հանդիպումներից հետո»։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում Հայաստանի ընտրանին Վրաստանի հավաքականին Երևանում կընդունի մարտի 20-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Վրաստանում։ Հաղթողը կստանա Ազգերի լիգայի B դիվիզիոնում հանդես գալու իրավունք։

Աղբյուրը՝ Armsport.am: