Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու սարքերով հարձակվել են Ռուսաստանի վեց շրջանների վրա

Անցած գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի Դաշնության վեց շրջաններում որսացել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 126 անօդաչու թռչող սարքեր։
Այս մասին ասված է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ 64 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Վոլգոգրադի շրջանի, 34-ը՝ Վորոնեժի, 14-ը՝ Բելգորոդի շրջանի, յոթը՝ Բրյանսկի շրջանի վրա։
Եվս երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Ռոստովի մարզի, իսկ մեկը՝ Կուրսկի շրջանի վրա։