ԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակ

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային, եթե ձեռք բերվի 30-օրյա զինադադար։
Այս տեսակետը հայտնել են ԵՄ մի շարք երկրների դիվանագետներ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ։
Եվրամիությունը ձգտում է ապահովել, որ Ուկրաինան գտնվի ամենաուժեղ դիրքերում խաղաղ բանակցություններում, ինչպես նաև կարող է հրաժարվել վատ գործարքից, և ընտրել բանակցությունների համար ամենահարմար պահը,-նշված է հայտարարության մեջ:
Մեկ այլ դիվանագետ էլ առաջարկել է, որ պոտենցիալ զինադադարի ժամանակ Ուկրաինան պետք է զինվի:
Բրյուսելն ընդգծում է, որ Ուկրաինայի պաշտպանությունն ուղղակիորեն կապված է Եվրամիության անվտանգության հետ, և, հետևաբար, նա չի ընդունում եվրոպական մայրցամաքի ապագայի վերաբերյալ որևէ բանակցություն առանց ԵՄ-ի մասնակցության։