Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել և արտահոսող գազը բռնկվել է։
Հայտնում է Shamshyan-ը։