Վատիկանն առաջին անգամ հրապարակել է Հռոմի պապի լուսանկարը հիվանդանոցից

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի լուսանկարը։
Այս մասին գրում է BBC-ն:
Լուսանկարն արվել է Հռոմի Ագոստինո Գեմելի հիվանդանոցի իր բաժանմունքի կողքին գտնվող տնային մատուռում: Նշենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է կազդուրվել:
Նրա առողջական վիճակն այս պահին գնահատվում է նորմալ: