Ադրբեջանն ու Իսրայելը գազային համաձայնագիր կստորագրեն

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը և Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովշան Նաջաֆը այցելում են Իսրայել:
Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ նրանք գազային համաձայնագիր են ստորագրելու հրեական պետության հետ։ Այսպիսով, Ադրբեջանը Իսրայելում գազի հայտնաբերման և շահագործման արտոնագիր կստանա։
Հավելենք, որ Իսրայելը և Ադրբեջանը ցանկանում են կնքել նաև ռազմական համաձայնագիր: