Թրամփը մտադիր է վաղը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է երեքշաբթի օրը զրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Թրամփն ասել է, որ երեքշաբթի օրը զրույց կանցկացնի ՌԴ նախագահ Պուտինի հետ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում Թրամփը Պուտինի հետ կքննարկի պատերազմի դադարեցման դեպքում երկու երկրների տարածքների հարցը: