Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Մարտի 18-ին ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։
Հիշեցնենք՝ դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր
Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար։