Հայաստանն ու Ադրբեջանը ավարտում են պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունները. Լոնդոն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին ասել է, որ Լոնդոնը ջերմորեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։
Այս մասին Լամմին ասել է բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
«Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Մենք ջերմորեն ողջունում ենք այս ձեռքբերումը և երկու կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ շարժվել ստորագրման ուղղությամբ»,- ասել է Լամմին բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։