Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտն է տարածել, թե իբր հայկական զինուժը գիշերը կրակ է բացել Վարդենիսի, Սոթքի և Շորժայի դիրքերից

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ադրբեջանական բանակի դիրքերը հերթական անգամ գնդակոծության են ենթարկվել:
Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանական ՊՆ-ի փոխանցմամբ՝ մարտի 18-ին՝ ժամը 22:20-ից մինչև մարտի 19-ը, ժամը 01:40-ը, իբրև թե հայկական զինուժի ստորաբաժանումները Սոթքի, Շորժայի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված դիրքերից, փոքր զինատեսակներից բազմիցս կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
Հավելենք, որ արդեն երրորդ օրն է, որ ադրբեջանական մամուլը ու ՊՆ-ն շարունակում են ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայկական զինուժը կրակ է բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: