Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ և ընդդիմության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուին

Ստամբուլի գլխավոր դատախազությունը 105 պետական ծառայողների և քաղաքական ակտիվիստների ձերբակալման հրաման է տվել։
Ձերբակալվածների թվում է Ստամբուլի քաղաքապետը և թուրքական ընդդիմության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուն։
Հետաքննություն է սկսվել կոռուպցիայի մեղադրանքով։ Ներկա պահին Ստամբուլում Իմամօղլուի տանը խուզարկություններ են իրականացվում։
Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Է. Իմամօղլուին և նրա օգնական Մուրադ Օնգունին։
Ստամբուլի քաղաքապետարանի դեմ խոշոր հակակոռուպցիոն գործողությունը վերաբերում է քաղաքային մրցույթների անցկացմանը, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության և ընդդիմադիր պաշտոնյաների հետ փոխգործակցությանը:
Նախօրեին Ստամբուլի համալսարանը չեղյալ էր հայտարարել Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը՝ հայտնաբերված խախտումների պատճառով, որոնց օրինականությունը նախկինում պահանջում էր հաստատել քաղաքի գլխավոր դատախազությունը։