Իրանում ամանորյա տոնակատարությունների հետևանքով զոհերի թիվն աճում է

Իրանում Չահարշանբե Սուրիի ամանորյա տոնակատարությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 8-ի, ևս 957 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել:
Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների կառավարման կազմակերպության ղեկավար Բաբակ Եկթապարաստին։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին վեց մարդու մահվան մասին։
«Փետրվարի 19-ից մարտի 17-ը Չահարշանբե Սուրիի հետ կապված միջադեպերի հետևանքով մահացել է 6 մարդ, ևս երկուսը մահացել են այսօր երեկոյան»,- Եկթապարաստի խոսքերն է մեջբերում գործակալությունը։