Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքի ժամկետները Մեծ Բրիտանիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցել պատանդների ազատ արձակման շուրջՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող երիտասարդը (տեսանյութ) Արցախի հանձնման պատասխանատուն քայլ առ քայլ վերացնում է Արցախի հարցը Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում Սյունիքի մարզպետը կարևորել է ոստիկանների դերը օրինապահության ամրապնդման գործում Հիշում ենք և շարունակում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար․ Մուրադ Փափազյան Ինչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց, ինչու չեն արձագանքում Բաքվին ՔՊ-ն հստակ հասկանում է՝ արցախցիների նկատմամբ ատելությամբ իշխանության հենարան են ապահովում․ Թաթոյան Իրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻՊ Ֆրանսիան 20 տոննա սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի հարյուր ընտանիքի համար Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Խաչիկ գյուղը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին, Ֆրանսիան աջակցում է տեղի դիսպանսերին․ դեսպան Դուշանբեում ՀՀ-Տաջիկստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի Փաշինյանը Կիրանցում գործարար աշխատաժողով է կազմակերպել, մասնակցել է Խաչատուրյանը Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է Տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը դրական եզրակացություն է ստացել Վաշինգտոնն այլևս ռազմական աջակցություն չի ցուցաբերի Կիևին Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Փաշինյանը Տավուշի մարզում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է ներկայացրել ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են առևտրային գործարք կնքել 3-4 շաբաթվա ընթացքում. ԹրամփԴավթյանը և Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթում Հերոսաբար նահատակված զինվորի հորը շարունակում են ապօրինաբար տնային կալանքի ռեժիմում պահել․ Թաթոյան Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից Մեր կյանքը Քրիստոսի գերեզմանից ճառագայթող հավիտենական կյանքով լցնենք․ Արամ Ա Հայրապետ Հայաստանում արձանագրվել է անտառային հրդեհների աճ, անհրաժեշտ են միասնական ջանքեր․ Ցուցուլյան Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է․ հայտարարություն Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի հանդիպումն, սպասվում է, որ համատեղ հռչակագիր կընդունվի ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է, որ Ուկրաինայի որոշ շրջաններ անցնելու են ՌուսաստանինՏեղի է ունեցել ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը «Պլաշչադկա» են տեղափոխել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաները Քննարկվում են՝ ինչպես կանխարգել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգը Ինչ պատահեց Քրիստոսի հետ, այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ՝ դավաճանված՝ խաղաղության համբույրով Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը 0 ստացավ ԵԱ-ում Ողբերգական դեպք՝ Երևանում. Հայտնաբերվել է մաhացած կին Նիկոլի օրոք՝ 44-օրյա, երկօրյա պատերազմներում, Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ տվել ենք շուրջ 5100 զոհ. Զաքարյան «Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում Դատավոր Նարեկ Գաբրիելյանը նոր պաշտոն ունի Հերի՛ք է. փակեք թեման. այո՛, հայկական տարածքները դուք հանձնել եք Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քննարկվել են ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Ալեն Սիմոնյան Ապրիլի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀամաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարԷջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա

Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։

Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցազրույցը ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի հետ։

Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն, արձագանքելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ս/թ մարտի 18-ի հայտարարությանը, Հայաստանի Հանրապետությանը կրկին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։ Ադրբեջանի ՊՆ–ն այսօր նույնպես հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։ Ի՞նչ հիմքեր կան նման մեղադրանքներով հանդես գալու։ 

Պատասխան – Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ ՀՀ բանակը Կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահն Ադրբեջանը ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաև դեռևս 2024 թ․ հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։

Հարց – Մեկնաբանելով ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությունն՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին մեղադրել է բարդ և գործնականում անիրագործելի նախաձեռնություններ առաջ քաշելու մեջ։  

Պատասխան – Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի և ժամկետների մասին։ Ակնհայտ է, որ առաջակվող գործընթացը ո՛չ բարդ է, ո՛չ էլ անիրագործելի։ 

Հարց – Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսել է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Ո՞րն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում։ 

Պատասխան – Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո։ 

Ինչ վերաբերվում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թ․ սեպտեմբերի 26-ի որոշումն ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի՛ Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։

Բայց նաև կարծում ենք, որ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Ինչո՞ւ։ Որովհետև համաձայնեցված տեքստում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս չներկայացնել նման պահանջներ։

Բացի սա, Համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի դրույթները չկատարելու համար։ Հիշեցնեմ նաև, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ վավերացված միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության միջև հակասության առկայության դեպքում գործում են միջազգային պայմանագրի դրույթները։ Նկատի ունեմ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարող վկայակոչվել որպես խոչընդոտ՝ Խաղաղության համաձայնագրի չստորագրման համար։ Ընդհակառակը, նույնիսկ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձևը Խաղաղության համաձայնագրի ստորագրումն է:  

Հարց – Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման իր պարտավորությունները չկատարելու և Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի բարդ և երկար երթուղիներ առաջարկելու մեջ։ 

Պատասխան – Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Երկրորդը՝ Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի և Օրդուբադի միջև հնարավոր ամենակարճ երկաթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք և այն ռելիեֆը, որն ունենք, և մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու մեջ, առնվազն լուրջ չէ։ 

Հարց – Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել միլիտարիզացիայի, սահմանամերձ հատվածներում հարվածային սպառազինություն տեղակայելու մեջ՝ դա համարելով հիմնավորում, որ Հայաստանը պատրաստվում է ուժային սցենարի։ 

Պատասխան – Ուժային սցենարի, ո՞ր հարցի լուծման։ Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահակտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ 

Նաև արժե հիշել, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։ Այս համատեքստում մտահոգիչ կարող է լինել տարածաշրջանի միլիտարիզացիան, և այդ խնդիրը լուծելու համար է, որ Հայաստանը սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին, սակայն, Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել։ Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին և կոչը Ադրբեջանին՝ սկսել խորհրդակցություններ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի և ժամկետների մասին։