Ժողովուրդը վրանները կխփի, կմնա այստեղ. վարդաշենցիները հանդիպում են պահանջում Ավինյանի հետ

Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչներն այսօր անձրևի տակ բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանք նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել: Քաղաքապետի խոստացած ժամկետը լրացել է, խնդրին լուծում չի տրվել, իսկ շենքն ամեն պահի փլուզման վտանգի տակ է:
«Վրանները կխփենք այստեղ ու կմնանք, հլը տեսնեմ ինչ են անելու։ Գոնե այստեղ գիտենք, որ անձրևը գլխներին չի կաթա ժողովրդի, այդ կեղտակոյուղաջրերը չեն լցվի իրենց վրա:
Իրենց տված խոստումից 7-8 ամիս անցել է, տեսանյութերը կան, ու ոչ մի նորություն չկա: Երևի ինձ թվում է՝ իրենք «Շուն ու կատուն» շատ լավ գիտեն: Հիմա իրենք ճոնն են, մենք էլ գդակ չունենք, 68ա շենքն էլ գդակ չունի գլխին։ Ասում է՝ հլը նոր եմ ցրցամ տվել: Տարի ու կես առաջ դուք ասել եք, հլը նոր պիտի որոշե՞ք»,-ասաց նա: