19 զոհ և 5000 վիրավոր. Իրանում աճում են Նովրուզի տոնակատարության զոհերի և վիրավորների թվերը

Նովրուզին նախորդող վերջին տոնակատարությունների ժամանակ առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 5000-ը վիրավորվել են։
Այս մասին հայտնել է Իրանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչ Բաբոկ Եկթապարաստը։
«Երեկ հանրապետության ողջ տարածքում տուժել է 4739 մեր հայրենակից։ Այսպիսով, վիրավորների ընդհանուր թիվը, եթե հաշվենք անցած մեկ ամսվա ընթացքում, հասել է 5568 մարդու։ Նաև երեկ 13 մարդ է մահացել՝ դրանով իսկ ընդհանուր թիվը հասցնելով 19-ի»,- ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։
Վիրավորների ընդհանուր թվից շուրջ 338 իրանցիների վերջույթներ ամպուտացվել են, 1557-ը ստացել են աչքի վնասվածքներ, ևս 1531-ը՝ տարբեր աստիճանի այրվածքներ, հավելել է շտապօգնության ներկայացուցիչը:
Շտապօգնության ծառայության տվյալներով՝ ամենամեծ թվով վիրավորներ են ստացել Թեհրան նահանգում, որտեղ հոսպիտալացվել է մոտ 1049 մարդ: