Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի, բայց ես չեմ կարող երաշխավորել․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող պատանին հայտնաբերվել է Երևան-Մեղրի ճանապարհին Ծածկադմփոց անել չի հաջողվի, Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը պետք է ենթարկվեն պատասխանատվության Վարորդը ինֆարկտ է ստացել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի․ վիրավոր կա 43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերել են Ստեփանավանի կամրջի տակ Տեղի է ունեցել Մարկ Գրիգորյանի ծննդյան 125-ամյակի նամականիշի մարման արարողությունը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Արամ Զավենիչի եվրո-կուսակցությունը ինքնահռչակվեց որպես լիբերալ-ֆաշիստական հոսանք․ իրավապաշտպան «Ժամանակն է բացահայտել պատերի տակ վնգստացող դատավորներին, որոնք շատ-շատ են»․ Սուրեն Մանուկյան Նոր Նորքի թաղապետն իրեն պահել է սովորական խուժանի պես, պետք է պաշտոնազրկվի․ Սուրենյանց Բեգլարյանը Կոնգրեսում կոչ է արել ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, պատժամիջոցներ կիրառել ԵԺԿ համագումարում ընդունված բանաձևով վերահաստատվել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հետ բանակցություններից, եթե առաջընթաց չլինի. ՌուբիոՓարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստի ԵԺԿ բանաձևը ընդունվել է հակազգային իշխանության գրասենյակում, կապ չունի հայի իրական շահի հետ Արցախցիների իրավունքների խորհուրդը լուծումներ կառաջարկի իրավունքների պաշտպանության համար Հաղթանակը մերն է լինելու․ Էդուարդ Շարմազանովը ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահին գիրք է նվիրել Վալենսիայում ընթացող ԵԺԿ կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել Մի օր Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության»` մարդ կսպանի․ Աբրահամյան Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից. Գալստյան Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան Ժողովրդավարության մասին Նիկոլ Փաշինյանի պատկերացումները. Թովմասյան Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ը հատուկ օր է անվանել ողջ Ռուսաստանի համար Հնդկաստանի կործանիչներ են նկատվել Քաշմիրի երկնքում. Պակիստանը արձագանքել է դրանԼեհաստանում ՀՀ դեսպանը առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համատեղ նախագծերի հարցեր է քննարկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բոլոր աշխատանքները միասին կազմել են 452 մլրդ դրամ Չախոյանը հրաժարվել է դեղորայքից, հիվանդանոցում է, իրեն վերջին խուժանի պես պահած թաղապետը` պաշտոնին Հյուսիսային Արցախի հայաթափումը․ «Օղակ» ռազմագործողությունը ՔՊ-ն մեղադրում է ակտիվիստին՝ իր նկատմամբ կիրառված բռնության համար Արցախի հարցը մնում է չլուծված, գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Հակոբյան Մեր հերոս նահատակները երկիր են ազատագրել, փա´ռք նրանց․ Տիգրան Աբրահամյան Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ փաստաբան Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պիտի լինի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից Առաջարկվում է արգելք սահմանել սահմանային անցակետերում, հյուրանոցներում խաղային գովազդների համար Մխիթարյանը գնահատել է ընթացիկ մրցաշրջանն Ինտերի համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Արմեն Դանիելյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից․ պաշտոնական Երկար ժամանակով լույս չի լինիԱռաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-իցՆոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է. ԹանդիլյանԻշխանականները ասում են՝ եթե կպաշտպանեք հանրային շահը, կխոսեք կոռուպցիայից, պետական միջոցների վատնումից՝ կձերբակալվեք, կծեծվեք, կսպանվեք և այլն.... Անուշ ՊողոսյանԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն մի փոքր նվազել է Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել Պակիստանին առաջիկա 24-36 ժամվա ընթացքումԽոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ. փաստաբան
Եթե քաղաքացին, ակտիվիստը, բլոգերը, լրագրողը վիրավորել է, զրպարտել է և այլն, կան լուծումներ. Գայանե Աբրահամյան
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցվեց «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը

Մարտի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը՝ շնորհված Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Ա-ի կողմից Հայոց Հայրապետի գահակալության 25-րդ տարեդարձի կապակացությամբ ՝ ի գնահատություն երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի։

Այս առիթով Մայր Աթոռ էր ժամանել Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը՝ գլխավորությամբ Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիի։

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հասարակական ու մշակութային գործիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Այնուհետև Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հրապարակեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի շնորհավորական ուղերձը։

«Արդի համաշխարհային մարտահրավերներին հանդիման Մեր Եկեղեցիներին շաղկապում են քրիստոնեական համերաշխությունը, փոխադարձ զորակցությունն ու գործակցությունը ավետարանական անանց գաղափարների պաշտպանության գործում։ Բարձրորեն գնահատում ենք Ձեր մշտական բարի վերաբերմունքը Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ռուսական հոգևոր ավանդության նկատմամբ»,- մասնավորապես ասվում է ուղերձում։

«Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» շքանշանի հանձնումից հետո իր օրհնության խոսքը ներկաներին բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հայոց Հովվապետն ընդգծեց, որ խորապես զգացված է իր հոգևոր եղբոր՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար, ինչն արտահայտությունն է երկու Եկեղեցիների բազմադարյա գործակցության և սերտ հարաբերությունների, բազմամյա եղբայրական շփումների, այլև ՌԴ պետական, հասարակական ու մշակութային կյանքում հայ համայնքի կարևոր ներդրումի։

Նորին Սրբությունը հաստատեց նաև, որ այդ կապերի ակունքներում հավատակից երկու ժողովուրդների պատմական առնչակցություններն են ու դարերով կոփված եղբայրությունը, որը շարունակաբար պետք է զորացվի ու ամրապնդվի նաև երկու Եկեղեցիների համատեղ ջանքերով։

«Աշխարհաքաղաքական բարդ զարգացումներով փոթորկված է համայն աշխարհը, նաև մեր երկրների ու ժողովուրդների կյանքը։ Վերջին տարիներին ծանր փորձությունների ու կորուստների միջով անցավ մեր ժողովուրդը։ Տակավին հաղթահարված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառած հետևանքները։ Մենք շնորհակալ ենք Նորին Սրբությանը և Ռուս Եկեղեցուն աղետալի պատերազմի օրերին հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության և մատուցված աղոթքների համար։ Երախտապարտ ենք Դադիվանքի անխափան գործունեության և մեր միաբանների անվտանգության ապահովման ուղղությամբ Կիրիլ Պատրիարքի գործադրած ջանքերի համար։ Վստահ ենք, որ Ռուս Եկեղեցին և ՌԴ իշխանությունները կշարունակեն կարելի միջոցները գործադրել Արցախի հայկական հոգևոր ժառանգության պահպանության, արցախահայության հարազատ բնօրրան վերադարձի և Բաքվում գերության մեջ գտնվող, այս օրերին շինծու դատավարության և անարդարության ենթարկվող Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց ազատ արձակման ուղղությամբ»,- նշեց Վեհափառ Հայրապետը։

Նորին Սրբությունը հավելեց, որ այս բարդ ժամանակներում ծանր ապրումների ու մտահոգությունների մեջ է եղել նաև Կիրիլ Պատրիարքը՝ պայմանավորված պատմական ամենասերտ կապերով միմյանց հետ շաղկապված Ռուսաստանի և Ուկրաինայի եղբայր ժողովուրդների, իր հավատավոր զավակների հակամարտությամբ և վերջինիս հետևանքով Ուղղափառ Եկեղեցու անդաստանում հառնած լրջագույն հիմնախնդիրներով։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի կենաց արևշատության, արգասավոր գահակալության և Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառության համար։

Նորին Սրբությունը մաղթեց նաև, որ Ամենողորմ Տերը զորավիգ լինի երկու ժողովուրդներին՝ պահելով ամուր իրենց հավատի ու ապագայի նկատմամբ լավատեսության մեջ, և պարգևի խաղաղություն, ապահովություն ու բարօրություն։

Հանդիսությունն ամփոփվեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի կատարմամբ և Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։