Իսրայելը Գազայում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի թիրախներին

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին Գազայի հատվածի հյուսիսում և մի քանի նավերի վրա Պաղեստինի ափերի մոտ:
Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին Գազայի հատվածում՝ իսրայելցի խաղաղ բնակչությանը և իսրայելական զորքերին սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար, - հավելել է գերատեսչությունը։
Զոհերի և վիրավորների մասին հստակ թվեր այս պահին դեռ չկան: