ԱՄՆ-ը ռմբակոծել է Եմենի մայրաքաղաքը

ԱՄՆ զինուժը մի շարք հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Նրա պնդմամբ՝ ամերիկացի զինվորականները օդից հարձակվել են Աս-Սաուրա շրջանում միջոցառումների համար կառուցվող սրահի վրա։
Գնդակոծության հետևանքով շենքում հրդեհ է բռնկվել, վնասվել են նաև հարակից շինությունները։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբերը։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաադա նահանգին, որտեղ կարող են թաքնված լինել Անսար Ալլահի առաջնորդները։