Հութիները հարվածել են Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի օդանավակայանին

Եմենի հյուսիսում կառավարող «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին:
Այս մասին ասվում է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիայի Telegram ալիքում:
«Հրթիռային ուժերը բարձրորակ ռազմական գործողություն են իրականացրել՝ գրավյալ Յաֆֆայի շրջանի Բեն Գուրիոն օդանավակայանին հարվածելու համար: Գործողությունն իրականացվել է «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ և, փառք Ալլահին, հաջողությամբ հասել է իր նպատակին», - ասվում է հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ Եմենի ուժերը նաև հարձակվել են Կարմիր ծովում թշնամու ռազմանավերի վրա, այդ թվում՝ USS Harry Truman ավիակիրի և հարակից ռազմանավերի վրա: