Երբ պայմանագրի ստորագրման օրը և վայրը հայտնի կլինի՝ շատ մանրամասն տեքստը կներկայացնենք հանրությանը․ Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է՝ կառավարությունը, խաղաղության պայմանագրի բովանդակության մասին տեղեկատվություն, հանրության հետ հրապարակային կիսվել է։ Նա հասկանում է, որ հանրային հետաքրքրություն կա պայմանագիրին ավելի մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ ստորագրման օրվա և վայրի մասին դեռ չգիտեն՝ դեռ ոչինչ չի կարող ասել։
«Երբ օրը և վայրը հայտնի կլինի՝ շատ մանրամասն տեքստը կներկայացնենք հանրությանը»,-ասաց ԱԽՔ-ը։
Արեմն Գրիգորյանը վստահեցնում է՝ դա ոչ թե հարցի ապահովության համար է, այլ պարզապես դիվանագիտական մոտեցում է։