Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ զրույցները լավ խոսակցություններ էին. Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ զրույցները երկու շատ լավ խոսակցություններ էին:
Այս մասին Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցը լավ է անցել:
«Այնուհետև ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ և բացատրեցի, թե ինչ է տեղի ունեցել և իմ նպատակն է միավորել այս երկու երկրները։ Այդ ժամանակ մենք կհամաձայնվենք հրադադարի և ի վերջո կդադարենք շաբաթական երկու հազար մարդու կորցնելը»,- ասել է Թրամփը։
«Երկու շատ լավ հեռախոսազրույց և համաձայնություն ձեռք կբերվի, որպեսզի կարողանանք դադարեցնել արյունահեղությունը, որը տեղի է ունենում այնտեղ»,- նշել է Թրամփը: