Նարեկ Մանուկյանը նեղացել է ՔՊ-ից. «Հրապարակ»Ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի. «Հրապարակ» «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների դեմ. «Իրավունք»ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ»Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը խոսել է Զանգեզուրի միջանցքի բացման մասինԿամանդյուշին Փաշինյանից նոր «քարտ բլանշ է» ուզում. «Իրավունք»ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. «Ժողովուրդ»Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր Հայաստանը Վրաստանից մեքենաների արտահանմամբ 4-րդն է Թրամփը ցանկանում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 30-ը Ուիթքոֆը նույնպես չի մասնակցի Ուկրաինայի և Եվրոպայի հետ խաղաղ կարգավորման բանակցություններին Համաշխարհային բանկն ու ՊԵԿ-ը հուշագիր են ստորագրել Պակիստանում ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ և վիրավորվել է 20-ըՊատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Շնորհակալ ենք Արցախի հայությանը ցուցաբերած օգնության համար. Արամ Ա-ի ցավակցական խոսքը Ֆրանսիայում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Գյուղերում մարդիկ գիշերը չեն քնում` և´ կրակահերթերի, և´ վախի, և´ անհանգստության բերումով․ Աբրահամյան Քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը կմեկնի Բաքու Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՌԴ զորամասերից մեկում զինամթերքի պահեստ է պայթել Քանի դեռ այդ բռնապետը չի պատժվել, «լավ տղա» խաղալը կոմեդիայի ժանրից է Ջրվեժում բախվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը Ոչ թե ցեղասպանությունը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգությունը, ինչպես հիմա քարոզում են, այլ ճիշտ հակառակը. թյուրքագետ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կմեկնի Մոսկվա Ալիևի մառազմը․ ադրբեջանցին Վարդանյանի դեմ ցուցմունք է տալիս, թե վնասվել է նրա տեղադրած ականից 7 տարի շարունակ կազմաքանդեցիք ամեն բան ու դեռ մեղադրում եք ուրիշներին․ Լիլիթ Գալստյան Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում (լուսանկարներ)ՏԿԵ նախարարն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրության ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության հարցը․ Փաշինյան Փաշինյանական անբարոյականությունը խեղաթյուրում է պատմությունն ու ախտահարում սերունդների հիշողությունը Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Շվեյցարիա Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, 2 վիրավորներից մեկը անչափահաս է Ազգային միասնության զորացմամբ պետք է հաղթահարել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները․ ՎեհափառՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ առանց սեփական ժառանգությանԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը, «տուժողներ» են ելույթ ունեցելՀՀ դեսպանը պատրաստակամ է ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման համարԼՂ-ից բռնահանված կարիքավոր ընտանիքների դիմումներն այսօրվանից ընդունվում են Բաքուն շարունակում է հայերին մեղադրել «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մեջ Հայաստանը` ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը Երևանի շինհրապարակում 2 տղամարդ էլեկտրահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց Մարդիկ եկել են, որ փակեն Արցախի էջը, ծանր օրեր են, մոր աչքի առաջ զավակին վնասում են, դա ի՞նչ մայր (տեսանյութ) Թուրքիայից հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կընդլայնի տրանսպորտային հնարավորությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը ԵԱՏՄ-ում աճում է շինարարական աշխատանքների ծավալը Մատենադարանում «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է (տեսանյութ) Բանգկոկում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ըՄի փորձեք մեզ վերագրել դավաճանի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են Թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում
Հասարակություն

ՆԳՆ-ից ազատված 3381 ծառայողից միայն 8-ն է դատարանի որոշմամբ վերականգնվել. չեն ցանկանում վերադառնալ «եկվոր» նախարարի համակարգ

Հանցավորության աճ, կրակոցներ, բռնություններ ոստիկանների կողմից. սրանք ամենօրյա լրահոսի թրենդային թեմաներն են: Իսկ կցկտուր ու անդեմ պաշտոնական լրահոսով մեզ հրամցնում են ոստիկանական ընթացող բարեփոխումների, նախկին արատավոր երևույթների դեմ իբրև տարվող աշխատանքների մասին:

Բարեփոխումների արդյունքն իրականում արտացոլված է հենց օր օրի գլուխ բարձրացնող կրիմինալ դրսևորումների մասին լուրերում: Ով և ինչու մեր երկրի ներքին անվտանգությունը հասցրեց այս աննախադեպ խայտառակ վիճակին: Ինչ խոսք, ամեն ինչ սկսվեց 2018 թվականի «ոստիկանը մերն է» կեղծ լոզունգով, որով հնարավորինս ամուլ դարձրեցին ուժային այս կառույցը, բայց քանի որ անընդհատ փոխվող ղեկավարները նույն այդ համակարգից էին, քանդման պրոցեսը դանդաղում էր, համակարգը դեռ դիմադրողականություն ուներ:

2023 թվականի հունվարին ձևավորվեց ՆԳ նախարարությունը և խոշոր ցնցումներից խուսափելու համար նախարարի պաշտոնում նշանակվեց նախկին գավառական ոստիկան Վահե Ղազարյանը, ում միակ «առավելությունը» Փաշինյանի համադասարանցի լինելն էր: Իրավական երկրում նա նույնիսկ թաղային տեսուչի չէր ձգտի իր ունեցած կրթական ցենզով:

Ինչևէ, Ղազարյան Վահեն թագուհու դերում էր, իսկ «բարեփոխումների» առաջամարտիկը նրա տեղակալ, արդարադատության նախարարությունից «գործուղված», ոստիկանությունում «եկվոր» Արփինե Սարգսյանն էր: Վերջինս մինչ ՆԳ փոխնախարար նշանակվելը, անձամբ էր գլխավորում այդ «բարեփոխումների» ընթացքը: Հատկանշական է, որ այս կարևոր ուժային կառույցը բարեփոխելու գործը վստահվել էր 30-ը չբոլորած մի աղջկա, ով մինչ այդ ոստիկանության հետ առնչություն չէր ունեցել. փորձագետ էր պրոբացիոն ծառայության ներդրման գործում:

Դասագրքերից դուրս բերված մի քանի իրավաբանական տերմիններ անգիր արած այս չինովնիկը ՆԳ գնալու առաջին օրից սկսեց այն հիմնովին քանդելու գործը: Անցած երկու տարում նա հասցրեց համակարգից ազատել 3381 աշխատակցի ու ծառայողի. մեծամասամբ որակյալ կադրերի, որոնք իր պատկերացումներին չէին համապատասխանում կամ փորձում էին իր «ամենագետ» տեսակի հետ չհամաձայնել: Ազատումները մեծամասամբ իրականացվել են նորմերի խախտմամբ:

ՆԳ նախարարությունից NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ ընդամենը 8 անձ է դատարանի որոշմամբ վերականգնվել: Ակնհայտ է, որ այս թիվը առնվազն հարյուրապատիկ կլիներ, պարզապես ուսադիր կրող մարդիկ միշտ չէ, որ իրենց հանդեպ կատարված անարդարությունը վերականգնելու համար դատարան են դիմում, մի մասն էլ պարզապես չի ցանկացել վերադառնալ համակարգ, որը սկսել են ղեկավարել այդ համակարգի հետ կապ չունեցող և այլ արժեհամակարգ ունեցող անձինք: