Գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն․ Ռասմուսեն

«Ռասմուսեն Գլոբալ» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համոզմամբ, Բաքվի բանտում գտնվող հայ գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն։
«Այսինքն՝ պատկերացրեք, ունենք խաղաղության համաձայնագիր, դա նշանակում է, որ բոլոր հարցերը, որոնք բանակցությունների ժամանակ բարձրացված են եղել, լուծված են։ Այսինքն՝ դա բխում է հենց համաձայնագրից և հենց դա էլ նշանակում է, որ բոլոր գերիները անմիջապես պետք է ազատվեն և տուն վերադարձվեն»,- ասաց Ռասմուսենը։