Շվեդիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի

Շվեդիան էլիտար զորքեր է պատրաստում երկրի հյուսիսում՝ Ռուսաստանին դիմակայելու համար։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը։
WSJ-ի տվյալներով՝ Շվեդիան նոր սերնդի զինվորներ է պատրաստում Արկտիկայի տարածքում մարտական գործողություններ իրականացնելու համար։ Այս բրիգադն ավելի արագ է ընդլայնվում, քան երկրի բանակի մյուս ստորաբաժանումները։
Միաժամանակ, զորավարժությունը նախատեսված է աջակցելու Ֆինլանդիայի և Նորվեգիայի ուժերին իրենց տարածքում ռազմական գործողությունների դեպքում։ Հայտնի է, որ ԱՄՆ-ից ժամանած զինվորականները նույնպես մարզվում են Շվեդիայի հյուսիսում։
Փետրվարի 28-ին Շվեդիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Թոմաս Նիլսոնը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է Ռուսաստանի հետ բախման Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո։