ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Մեքենան բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 3 վիրավոր կա Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասներըՀայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվովԱլիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումըԱրամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունըՎերարժևորենք մեր ներքին հավատքը, լինենք համերաշխ․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՂազախստանի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հին ձեռագրերի վերականգնմանըԲախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդըՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց բանաձևովՎանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելԱյս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ ԱրաղչիՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Ադրբեջանում երկրաշարժ է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած ՄԻՊ-ն այցելել է հոսպիտալ և տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողինՎերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյանը` ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները. Ոսկան ՍարգսյանՀայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու մասին. ամեն ինչն կախված է դրանից. ԲայրամովՄիխայիլ Բոյարսկին ընկնել է բեմից և հոսպիտալացվել. արտիստը ողնաշարի վնասվածք է ստացել. նա կվիրահատվիԱյսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. ԱռաքելյանԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքըՎալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնըԱվինյանը ծառ է տնկումՇատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները դնել կողքի և մտածել պետության առավելագույն շահի մասին. Ռուբեն ՄխիթարյանԲանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington PostՄիայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն թուրքերի համար«Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, եթե շարունակում ենք ապրել քրիստոնեական սիրո մեջ՝ իբրև ազգ, ապա համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու»․ Թեմակալ առաջնորդի ուղերձը
Գռզոն, որ կյանքում կես քայլ անգամ չի արել առանց իշխանության դաբրոների ու ախռանիկների՝ էս մարդկանց քաջության ու զոհաբերության դասեր է տալիս. Միքայել Նահապետյան
Ամագս է՝ այ էս քարերից բռնած. սրանց վրա գիտե՞ք ինչքան ենք չարչարվել. Վարդան Ղուկասյանը՝ քաղաքապետարանի շենքի մասինՎարդան Ղուկասյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը և երդվեց. նրան հանձնեցին Գյումրու լանջաշղթան և բանալինԾանրամարտի ԵԱ այսօրվա մասնակիցները երեքն ենԼավ-լավ բաներ ասա. Վարդան Ղուկասյանը՝ ԱջապահյանինՍերժ Սարգսյանի գործով նոր քննությունը նրան առանձնապես չի անհանգստացնում․ սա զսպելու ազդակ է նրանց համար, ովքեր դաշտում ակտիվանալու հայտ են ներկայացնում․ ԱբրահամյանԳազայում մեկ օրում 64 մարդ է մահացելԵթե անկեղծն լինեմ՝ Գյումրու քաղաքապետին շնորհավորելու բան էլ չկա. Միքայել Արքեպիսկոպոս ԱջապահյանՎարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը (ուղիղ)Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններիՈվքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»
Հասարակություն

ՀՀ-ում գողացել են Վրաստանից եկած ֆուտբոլի երկրպագուների մեքենաների պետհամարանիշներն ու գումար պահանջել․ եթե Արփինե Սարգսյանը չի կարողանում այս ամենը վերահսկել ու միջոցներ ձեռնարկել՝ թող հրաժարական տա

Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է մի շատ տհաճ ու ամոթալի երևույթի միասին, որին անմիջապես պետք է արձագանքեր ՀՀ ոստիկանությունը, բայց, չգիտես ինչու, դեռ ոչ մի տեղաշարժ։

Մինչ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը  ոստիկանական ողջ համակարգը լծել էր Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու գործին, Հայաստանում անհայտ անձանց կողմից առևանգել են Վրաստանից ժամանած  ֆուտբոլի երկրպագուների մեքենաների պետհամարանիշները։ 

Վերջիններիս մոտ սահմանը հատելու հետ կապված խնդիրներ են առաջացել։

Պետհամարանիշները գողացողները կապ են հաստատել երկրպագուների հետ ու համարանիշները վերադարձնելու համար գումար են պահանջել: Այս մասին էլ իմանում ենք  Վրաստանից Հայաստան ժամանած Անժելլա Սարոյանի ֆեյսբուքյան էջից։ Նա մասնավորապես ասել է․

«Դեռ 24 ժամ չի անցել, ինչ գտնվում ենք Երևանում, կյանքում առաջին անգամ եմ նման բան իմանում, մեքենայի համարանիշներն են գողացել, թողել են տելեգրամյան ալիքի հասցե: Գրեցինք, պահանջում են գումար, որ վերադարձնեն մեր համարանիշները, առանց այդ համարանիշների չենք կարող դուրս գալ երկրիղ: Դիմեցինք ոստիկանությանը, օրենքի լուրջ խախտում չեն համարում սա: Մենք ուշանում ենք, հնարավոր է, որ ընդհանրապես չհասցնենք վերադառնալ... Այս ինչ երկիր է, այս ինչ քաղաք է. առաջին անգամ եմ նման բան լսում, որ գողանում եմ մեքենաների համարանիշներ՝ գումար պահանջելու համար, դե իհարկե, վրացական համարանիշներ են գողանում, դե հայկականին ձեռք չեն տալիս ... շատ լավ է»,-ասել է օգտատերը։

Իհարկե, այստեղ տեղին է նկատել, որ Հայաստանում ևս նման դեպքեր արձանագրվել են, ու սա ոչ թե հայ-վրաց ժողովուրդների ազգամիջյան հիմնախնդիր է, այլ ՀՀ ՆԳՆ անգործության ու համակարգի բարձիթողի վիճակի հետևանք։

Չենք կարող չնկատել, որ Արփինե Սարգսյանի պաշտոնավարման հենց սկզբից, երկրում զգալիորեն ավելացել են գողությունները, հանցագործություններն ու խուլիգանությունները։ Այս թեմային դեռևս կանդրանանք, սակայն վրացական համարանիշների դեպքը մի քիչ այլ երանգ է ստանում․ այս ամենը  ազգային արժանապատվության, երկրի հեղինակության ու ժողովրդի մասին իմիջի ձևավորման հարց է, որի լուծմանը շատ անհապաղ պետք է ձեռնամուխ լինի ոստիկանությունը և խիստ արձագանքի։

Իհարկե, եթե Արփինե Սարգսյանի փոխարեն լիներ համակարգի մեկ այլ՝ ավելի գիտակից ղեկավար, ապա անվտանգության ուժաեղացումը կկենտրոնացներ ո՛չ թե Նիկոլ Փաշինյանի վրա, այլ բուն ֆուտբոլային խաղի հետ առնչվող երևույթներին՝ հաշվարկելով հնարավոր վտանգները։ Սակայն այս ամենը գործող նախարարի մասին չէ․ նա համակարգը բարձիթողի վիաճկուկ է թողել։

Ու եթե Արփինե Սարգսյանի ուժերից վեր է ուժային կառույց ղեկավարելն ու վերահսկել այս ամենը, ապա ավելի լավ է նա իր հոժար կամքով, իր դիմումին համաձայն հրաժարական տա և համակարգը հանձնի ավելի բանիմաց ու կարող ծառայողի։

Ինչ վերաբերվում է վրացական պետհամարանիշները գողացողներին, ապա կարելի է միայն հուսալ, որ ոստիկանության աշխատակիցների ուժերից վեր չի լինի նրանց հայտնաբերելն ու համապատասխան միջոցներ կիրառելը։

Արմինե Մկրտումյան