Նարեկ Մանուկյանը նեղացել է ՔՊ-ից. «Հրապարակ»Ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի. «Հրապարակ» «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների դեմ. «Իրավունք»ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ»Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը խոսել է Զանգեզուրի միջանցքի բացման մասինԿամանդյուշին Փաշինյանից նոր «քարտ բլանշ է» ուզում. «Իրավունք»ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. «Ժողովուրդ»Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր Հայաստանը Վրաստանից մեքենաների արտահանմամբ 4-րդն է Թրամփը ցանկանում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 30-ը Ուիթքոֆը նույնպես չի մասնակցի Ուկրաինայի և Եվրոպայի հետ խաղաղ կարգավորման բանակցություններին Համաշխարհային բանկն ու ՊԵԿ-ը հուշագիր են ստորագրել Պակիստանում ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ և վիրավորվել է 20-ըՊատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Շնորհակալ ենք Արցախի հայությանը ցուցաբերած օգնության համար. Արամ Ա-ի ցավակցական խոսքը Ֆրանսիայում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Գյուղերում մարդիկ գիշերը չեն քնում` և´ կրակահերթերի, և´ վախի, և´ անհանգստության բերումով․ Աբրահամյան Քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը կմեկնի Բաքու Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՌԴ զորամասերից մեկում զինամթերքի պահեստ է պայթել Քանի դեռ այդ բռնապետը չի պատժվել, «լավ տղա» խաղալը կոմեդիայի ժանրից է Ջրվեժում բախվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը Ոչ թե ցեղասպանությունը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգությունը, ինչպես հիմա քարոզում են, այլ ճիշտ հակառակը. թյուրքագետ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կմեկնի Մոսկվա Ալիևի մառազմը․ ադրբեջանցին Վարդանյանի դեմ ցուցմունք է տալիս, թե վնասվել է նրա տեղադրած ականից 7 տարի շարունակ կազմաքանդեցիք ամեն բան ու դեռ մեղադրում եք ուրիշներին․ Լիլիթ Գալստյան Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում (լուսանկարներ)ՏԿԵ նախարարն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրության ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության հարցը․ Փաշինյան Փաշինյանական անբարոյականությունը խեղաթյուրում է պատմությունն ու ախտահարում սերունդների հիշողությունը Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Շվեյցարիա Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, 2 վիրավորներից մեկը անչափահաս է Ազգային միասնության զորացմամբ պետք է հաղթահարել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները․ ՎեհափառՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ առանց սեփական ժառանգությանԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը, «տուժողներ» են ելույթ ունեցելՀՀ դեսպանը պատրաստակամ է ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման համարԼՂ-ից բռնահանված կարիքավոր ընտանիքների դիմումներն այսօրվանից ընդունվում են Բաքուն շարունակում է հայերին մեղադրել «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մեջ Հայաստանը` ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը Երևանի շինհրապարակում 2 տղամարդ էլեկտրահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց Մարդիկ եկել են, որ փակեն Արցախի էջը, ծանր օրեր են, մոր աչքի առաջ զավակին վնասում են, դա ի՞նչ մայր (տեսանյութ) Թուրքիայից հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կընդլայնի տրանսպորտային հնարավորությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը ԵԱՏՄ-ում աճում է շինարարական աշխատանքների ծավալը Մատենադարանում «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է (տեսանյութ) Բանգկոկում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ըՄի փորձեք մեզ վերագրել դավաճանի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են Թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում
Մամուլ

Գյումրիի ընտրություններ, գերեվարված պատանդների ազատարձակման հարց և «Խաղաղության պայմանագիր». 3-ն էլ անցնում են նույն «գործով»՝ իշխանությունը ամեն գնով պահելու տրամաբանությամբ. «Ազգ»

«Ազգ» շաբաթաթերթը գրում է․

Օրվա ներքաղաքական գլխավոր թեմաները երեքն են՝ Գյումրիի քաղաքային ընտրություններ, գերեվարված պատանդների ազատարձակման հարց եւ «Խաղաղության պայմանագիր»: Երեքն էլ անցնում են (օգտագործենք դատաիրավական տերմինը) նույն գործով՝ իշխանությունը ամեն գնով ձեռքում պահելու տրամաբանությամբ, հակաօրինական, հակասահմանադրական, բռնատիրական մեթոդներով: Գյումրիում՝ գործադիր իշխանության կողմից ամենակոպիտ միջամտություններով, Բաքվի բանտում գտնվող մեր պատանդների նկատմամբ ազգային ու մարդկային պարտականությունների չկատարմամբ, իսկ Ալիեւի բռնապետության հետ այսպես կոչված «խաղաղության» բանակցություններում՝ զիջողականությամբ, ստրկամտությամբ:

Գյումրիի քաղաքային ընտրություններին անդրադառնալու առիթ դեռ կունենանք, բայց մինչ այդ զգուշացնենք ընդդիմադիր թեկնածուներին, որ «Քաղպայմանագիրն» ամեն ինչ անելու է, ներառյալ ծեծուջարդը եւ մյուս խժդժությունները, Հայաստանի 2-րդ քաղաքի բանալիները ձեռքին պահելու ուղղությամբ, որպես մոդել կրկնելու գնով 3-րդ քաղաքի՝ Վանաձորի օրինակը, օգտագործելով նաեւ, ինչպես միշտ, իր սիրելի՝ «պատերազմի» ուրվականը…

Ինչ վերաբերում է հաջորդ՝ պատանդների ազատարձակման խնդրին, հակառակ ԱԺ նախագահի պնդումներին, թե, իբր, նրանց հարցով զբաղվում են դիվանագիտական խորհրդապահության պայմաններում, ինչպես որ, իբր, զբաղվել են 44-օրյա պատերազմի 150 գերիների ազատման հարցում, մեր գերիները մնում են ադրբեջանական դատարանի ողորմածության տակ:

Գալով 3-րդ խնդրին՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագրին», որն այս օրերին երկուստեք՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ եւ անդին քննարկվող, շեփորվող ու փնովվող գլխավոր հարցն է դարձել, ստորագրվելու դեպքում դառնալու է աղետ, Կարսի պայմանագրի նման երկար տասնամյակներ ափսոսանքի, զղջումի, անեծքի ու դատապարտման առարկա:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ