«Դա իմ գործառույթը չէ». Պապիկյանը՝ բանակում թոքաբորբի հետևանքով մահացած զինծառայողի առողջական հարցերով պատշաճ չզբաղվելու մասին

Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ, տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից։ Այս մասին ասաց Պաշտպանության նախարարը՝ արձագանքելով լրագրողի հարցին, կապված բանակում թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան դեպքիի հետ։
Հարցին՝ ինչո՞ւ զինծառայողի առողջական հարցերով պատշաճ չեն զբաղվել՝ նախարարը կարճ պատասխանեց․ «Դա իմ գործառույթը չէ»։
Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին ՊՆ-ն հաղորդեց հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպքի մասին։
ՊՆ-ից տեղեկացրել էին, որ, ըստ բժշկական նախնական գնահատականի, հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերն արդյունք չեն տվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զինծառայող Արտակ Վարդանյանը մահացել էր թոքաբորբի հետևանքով։