Ադրբեջանցիները կրակոցներ են հնչեցրել Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ. անկանոն կրակահերթ է եղել. 24News.am

24News-ի աղբյուրների փոխանցմամբ, գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցներ են հնչել սահմանի հարավարևելյան հատվածում՝ Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Մեր աղբյուրի փոխանցմամբ, անկանոն կրակահերթ է եղել։ Մենք փորձեցինք Գեղարքունիքի մարզի սահմանապահ մի շարք գյուղերի ղեկավարների հետ խոսել, հասկանալ՝ արդյո՞ք լսվել են գյուղում ձայներ։
Կութ, Սոթք համայնքի ղեկավարները նախ նշեցին, որ հետևենք ՊՆ-ի հաղորդագրություններին, բայց և հավելեցին, որ գյուղում իրավիճակը հանգիստ է, ինչպես երեկ է եղել»,- գրել է լրատվամիջոցը։