Գերիների և անհայտ կորածների հարցով սահմանին կայացած հանդիպումից հետո հանդիպել եմ ծնողներին․ ԱԱԾ տնօրեն

Սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում, ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
«Քննարկում տեղի է ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Ես հանդիպում եմ ունեցել ծնողների հետ, նրանք տեղեկացվել են այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ»,-ասաց Արմեն Աբազյանը։
Նա այլ մանրամասներ չհայտնեց, պատճառաբանելով, թե՝ հարցը որոշակի գաղտնիություն է պարունակում։ Միայն նշեց, որ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 7-ին։
«Հիմա ամեն ինչ արվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա և դրա արդյունքում մեր անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանը ստանան»,-ասաց Աբազյանը։