Իսրայելը շարունակում է Գազայում սպանել հիվանդներին և փախստականներին

Իսրայելի զինվորականները ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրին: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ շենքում հիվանդներ ու վիրավորներ են եղել։ Տեղեկություններ կան զոհերի և վիրավորների մասին, սակայն դեռևս հստակ թվեր հայտնի չեն:
Դրանից զատ Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել նաև Գազայի մի շարք այլ բնակավայրերում ևս, որտեղ հիմնականում եղել են խաղաղ բնակիչներ, հիվանդներ և փախստականներ: