ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Փաշինյանի «հատիկ առ հատիկը»

Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ»։