Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 391.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.71 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.02 դրամ (նվազել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.05 դրամ (նվազել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.66 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 394-394.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 416-421 դրամով, վաճառվում է 428-432 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.39-4.61 դրամով, վաճառվում է 4.75-4.85 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 394 դրամով:
Եվրոն գնվում է 425 դրամով, վաճառվում է 429.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.55 դրամով, վաճառվում է 4.65 դրամով: