Միրզոյանը և Լավրովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջընթացը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ րտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ից։
Նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր։
Մոսկվայում բարձր են գնահատել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործում գրանցված առաջընթացը։