Որ մարդը 1-02 է զանգում, ըստե՞ղ է զանգում. Փաշինյանը՝ Արփինե Սարգսյանին

«Հանցագործությունների մասին ահազանգերն ըստե՞ղ են ստացվում»: Այս հարցը տվեց Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարին, երբ վերջինիս հետ շրջայց էր անում ՆԳՆ Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում:
Դրական պատասխան ստանալուց հետո, Փաշինյանը կրկին հարցրեց. «Բոլո՞ր ահազանգերը»:
«Այո, այո, այո»,-արձագանքեցին նրան:
Բայց Փաշինյանին պատասխանը չէր բավարարում:
«Մարդը, որ 1-02 է զանգում, այստե՞ղ է զանգում»,- հարցրեց նա:
«Այո, այո, այո»,-դարձյալ եղավ արձագանքը:
Այնուհետև Փաշինյանը հետաքրքվեց, թե քանի՞ օպերատոր ունեն։
«Այս պահին 12 օպերատոր և 15 դիսպետչեր ունենք»,- պատասխանեց ՆԳՆ ներկայացուցիչը։
Փաշինյանն էլ հարցրեց, թե՝ ինչով են իրարից տարբերվում օպերատորն ու դիսպեչերը:
«Դրանք ինչո՞վ են տարբերվում»,- հարցրեց նա: