40-ամյա վարորդը բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ փակել երթևեկելի գոտինՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հայաստանում գնաճ է սպասվում․ Եվրասիական զարգացման բանկ Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Ֆիդանին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում օգնության համար«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն»-ում կիրականացվի համալիր առողջացման ծրագիր «ՀԷՑ» վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով․ հայտարարություն Ֆրանսիայում ՀՀ դեսպանը աշխարհաքաղաքական հարցերի շուրջ քննարկում է ունեցել Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Վարդանյանի «դատական նիստին» դատավորներին ինքնաբացարկի միջնորդությունը թողնվել է առանց քննարկման Ծաղկունքի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել, որից մեկը հայտնվել է դաշտում Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Երևանի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1 միլիոն 677 հազար դոլար արժեքով հողամասը Պաղեստինից 15 տարի կպահանջվի բնականոն կյանքին վերադառնալու համարԱյսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն․ Օսկանյան Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մի շարք երկրների ՊՆ ղեկավարների հետ Պետք չի հիշացնել ինձ, որ ես տղամարդ եմ, ես էլ կարող եմ ձեզ հիշեցնել, որ կին եք, էդ ինչ ասելու բան է. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ինԱրձանագրում ենք ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի ևս մի հսկայի պատվելու հանգամանքը․ Հարությունյան 1 օրում 11 ավտովթար է եղել. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքՏաթևն ու Որոտանի կիրճը կարող են հայտնվել Համաշխարհային ժառանգության ցանկումԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ) Եթե ասում եմ՝ ճիշտ չէ, նշանակում է՝ մտահոգված եմ և դատապարտում եմ. ՀՀ ՄԻՊ-ը՝ լրագրող Լիլիթ Աղեկյանի մասինԵրևանում մայիսի 24-ին կմեկնարկի Եվրոպական ֆիլմերի փառատոնը«Պարո՛ն Կոնջորյան, շատ ուշադիր լսեք. 20 տարեկանից աշխատավարձ եմ ստանում, 27-ից՝ աշխատավարձ տալիս. նոր բնակարան եմ գնելու, որի համար կարող եք շնորհավորել». «Թող լինի՝ նոր» (տեսանյութ)ՔԿՀ-ում երիտասարդը անօգնական վիճակում է հայտնվում, մահանում ոչ պատշաճ բուժման պատճառով. Թորոսյանը՝ ՄԻՊ-ին
Չպարզված հանգամանքներում զինվոր է հոսանքահարվել ու մահացել. ՊՆ
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները պատրաստվում են գործադուլի. ՈւՂԻՂ«Ալի՛և, դիկտատո՛ր». Գերմանիայում ոստիկանությունը բռնությամբ արգելել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ակցիա իրականացնել (տեսանյութ)Իշխանության հետ լավ լինելը չի ապահովագրում պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին. Մհեր Մկրտչյանը` Էմին ԹորոսյանինԿասկածեցի, զանգահարեցի բանկ, ասացին՝ ձեր անունով վարկ են ձևակերպել, զեղծարարը գյումրեցի է. քաղաքացի (տեսանյութ)Սաղ մանրամասն նայեցինք, հնարավորինս անում ենք, շատ բարդ է. ջրասուզակը՝ փոքրիկի որոնումների մասին (տեսանյութ)«Կրթվելը նորաձև է» արշավին սովորեցնում են «Ինչպես թքել քաղաքացու վրա, որ չվրիպե՞ս». Արմենուհի ԿյուրեղյանՌուսաստանը պատրաստվում է Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՊեսկովԱսում էիք՝ Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի, հիմա պատասխանեք՝ ո՞ւր է, օդո՞ւմ է, թե՞ չկա. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
«Սմավերդի» կոչվող լճից դուրս է բերվել քաղաքացու դին
Քաղաքապետարանը միակողմանի խզել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի հետ պայմանագիրըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազությունՄհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը վերաբերող հարցերՄայիսի 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատԱյո՛, 3 բնակարան ունեմ. մեկը Ժողովուրդ թերթի խմբագրությունն է, 2-ն էլ օգտագործում ենք և լավ ենք անում. պատրաստվում եմ գնել 4-րդը, եթե պետք լինի՝ նաև 5-րդը. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը
Հայր ու որդի գնացել են Ախուրյանի «Սմավերդի լիճ». տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նոր մանրամասներ՝ ձկնորսի ջրախեղդ լինելու մասին
Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համարՇիրակի մարզում ձկնորս է ջրանհեղձ եղել. ահազանգ (տեսանյութ)Խաղաղության օրակարգից ի՞նչ կա. Արարատ Միրզոյանն ասում էր՝ «լավ լուրի ենք սպասում», թախտին նստած՝ բախտին է սպասում. Արթուր ԽաչատրյանՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ)Մեր ապօրինի վարկերը չեն մարվել, ԿԲ նախագահի հայտարարությունն իրականության հետ կապ չունի. հաքերներից տուժած քաղաքացի (տեսանյութ)
Հասարակություն

Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում

Ավագ շաբաթ, Ճրագալույց

Խավարը կկորչի, մարդիկ եկեղեցուց վերցրած ճրագների միջոցով իրենց ընտանիքներ կհասցնեն Տիրոջ լույսը, հույսն ու սերը: Լույսը մեզ կհիշեցնի, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքինը. մահը պարտված է:

«Քրիստոս վկայեց, որ Ինքն է լույսը, կյանքը, ճանապարհը, ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում: Մեր կյանքն ուղղենք դեպի լույսը»,- հիշեցնում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան:

Տիրոջ չարչարանքների շաբաթի եզրափակումն ու հաղթանակը

Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը, հիշատակվում է Տիրոջ թաղումն ու հանգիստը գերեզմանում: Ավետարանում գրված է, որ Հովսեփ անունով մի մարդ, որը աշակերտել էր Հիսուսին, Պիղատոսից խնդրում է Հիսուսի մարմինը։ Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից:

«Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ։ Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին, նաև մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց» (Մատթեոս 27:59-61):

Գերեզմանի մուտքը փակվում է մի մեծ քարով: Ըստ Եկեղեցու ավանդության՝ Քրիստոսը քանդում է մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը և բացում հանգստյան տունը՝ դրախտը:

Ճրագալույցի Պատարագի արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը: Ավարտին՝ պատարագիչ քահանան սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ իջնում է Խորանից ու կատարվում է նախատոնակի արարողություն: Հանդիսապետ հոգևորականը հնչեցնում է կենսատու ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Հնչում է պատասխանը. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

«Գիշերվա մեջ լույս է ծագում՝ Քրիստոսի Հարության լույսը: Տերը խավար թվացող գիշերվա մեջ Իր լույսն է ծագեցնում, և դա խնդություն ու օրհնություն է բոլոր մարդկանց համար, Քրիստոս Աստծո հաղթանակն է ամբողջ խավար աշխարհի հանդեպ: Սատանայի մտածումները կործանվում են, երկնային հրեշտակները ավետիսներ են բերում մարդկանց: Հարությունը՝ հաղթանակն է մահվան հանդեպ»,- նշում է Տեր Շահեն:

Հոգևորականը հիշեցնում է. «Մահը կուլ գնաց հաղթանակին (Ես. 25.8)։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը (Ովս. 13.14)»։

Երբ տրվում է Քրիստոսի Հարության ավետիսը, ավարտվում է Մեծ Պահքը: Ներկաները եկեղեցու Սուրբ Խորանի մոմից վառում եմ ճրագները, որպեսզի Քրիստոսի լույսով լուսավորեն իրենց շուրջբոլորը: