Չպարզված հանգամանքներում զինծառայողը գլխի շրջանում վիրավորում է ստացել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում:
Դեպքը տեղի է ունեցել Կապանում:
Կատարվածը սպանության փորձ է, թե ինքնասպանության փորձ, դեռևս հայտնի չէ:
Մեր տեղեկություններով՝ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է:
Դեպքի մասին որևէ պաշտոնական տեղեկություն չեն հայտնել: