Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերԽոշոր ավտովթար ու առեղծվածային դեպք Երևանի կենտրոնում. վթարված մեքենայի մեջ հայտնաբերվել են կասկածելի փաթեթներՔաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»
Լոռիում դшժանшբար 29-ամյա երիտասարդի են uպանել. կան ձերբակալվածներ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ
11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանր. «Ժողովուրդ»Էդ ո՞նց է լինում էլի՝ մանկապարտեզի տենդերն իրենք շահում են, 226 միլիոն դրամ ստանում, իսկ մանկապարտեզը երկու տարի չի գործում. Արթուր Չախոյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Իշխանությունը գնում է զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով․ ԱբրահամյանՀակակոռուպցիոն կոմիտեն կարող է վաղը Ձեր դուռը թակել. «Հրապարակ»Իշխանական զույգը ձեռք չի քաշում Սյունիքից. «Հրապարակ»Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոնի կնշանակվի. «Հրապարակ»Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ «Հրապարակ»Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում. «Հրապարակ»ՔՊ-ն Երևանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել. «Ժողովուրդ»Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»5 տարի է գործով վճիռ չկա. «Մարտի 1»-ի գործով տուժողի հոր սպանության գործի քննությունը շարունակվում է. «Ժողովուրդ»Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չէ. ՌուբիոՆերքին գործերի նախարարը գործուղվում է Բելգիա Լիլիթ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից Շիրակը հերքում է. լուծարվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը ԱՄՆ-ն համոզված է՝ ՌԴ-ի դեմ հյուծող պատերազմ վարելու նախկին արևմտյան ռազմավարությունը չի գործում Չամաչեք լինելու Քրիստոսի Ավետարանի պատգամավորները․ Գերաշնորհ Տեր Մկրտիչ Պռոշյան Կրթող են՝ թող իրենք կրթվեն, որ ԱԺ ամբիոնից նորմալ բառապաշարով խոսեն ու նորմալ վարք դրսևորեն». Արտաշատում հրահանգված է հունիսին մասնակցել «Կրթվելը նորաձև է» հավաքին Ուկրաինայի պատվիրակը կժամանի Հայաստան Փաշինյանն ու Բելգիայի վարչապետը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը» Նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականում Փաշինյանը տարածաշրջանային զարգացումները ներկայացրել է Չեխիայի վարչապետին 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները դուրս են գրվել ԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը. Radar Երևան-Մեղրի ճանապարհին վարորդը բախվել է արգելապատնեշներին՝ արմատախիլ անելով ծառերը, վիրավոր կա
«Ֆրանսիան աջակցում է խաղաղության գործընթացին»․ Փաշինյանն ու Մակրոնը հանդիպում են ունեցել
68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Փաշինյանը պատվիրակություններ է գործուղում Ֆրանսիա և Գերմանիա Արամ Ա Հայրապետը ժամանեց Կահիրե․ մանրամասներ ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի գործով նիստը «Նիկոլի մի ակնարկով լայնածավալ գործի են անցնում ՝ հանուն շեֆի»․ Գեղամ Մանուկյան ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան Այսպիսի՞ն են ձեր պատկերացումները մամուլի ազատության ու ժողովրդավարության մասին․ Գառնիկ ԴանիելյանԻսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգիստներին Փակ ձևաչափով հանդիպել են Փաշինյանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, մի շարք երկրների վարչապետներ Արագածոտնում զորակոչային հանձնաժողովի նիստ են անցկացրել, հանձնարարականներ են տվել ԵՄ-ն ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերջնականացման կապակցությամբ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է վաղաժամկետ հրադադար. ՖիդանՀՅԴ-ն ցավակցություն է հայտնել Ուրուգվայի նախագահի մահվան կապակցությամբ Լիլիթ Աղեկյանի գործով Գյումրիից նոր մեղադրանք է եկել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ. Զարուհի Փոստանջյան
Հասարակություն

Մահացած երեխային դին վերցնելու պահանջ ծնողների կողմից չի եղել․ նոր մանրամասներ

SHAMSHYAN.com-ը ապրիլի 24-ին տեղեկություն էր հրապարակել, որ ըստ ծնողի՝ ծննդաբերությունից հետո իր մահացած երախայի մահվան թղթում նշված են եղել այնպիսի պատճառներ, որոնք երեխան չի ունեցել, իսկ բժիշկնը հայտնել է, որ մարմինը այրել են ու ծնողը չի կարող վերցնել այն:

Հրապարակումից օրեր անց SHAMSHYAN.com-ը 4 ծնողից ահազանգեր է ստացել, ովքեր նշում էին, որ նշված բժշկական կենտրոնում նույն կերպ են վարվել իրենց նորածինների հետ:

Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը պատասխան նամակ է ստացել Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուից, որտեղից հերքում են ծնողի հայտնած տեղեկությունը:

SHAMSHYAN.com-ը ներկայացվում է նրանց կողմից տրամադրված ամբողջական պատասխանը:

«Ձեր կողմից հրապարակված «Ողբերգական դեպք՝ Երևանում․․․» հոդվածում ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, քանզի Ձեզ հայտնել են սխալ տեղեկություններ, մասնավորապես, որ երեխան եղել է երեք ամսեկան և դեպքը տեղի է ունեցել  ս/թ․ ապրիլի 17-ին։

Իրականում, որպես բարձր ռիսկի հղիություն հղին ուղեգրվել է մարզից 09․01․2025թ․-ին՝ հղիություն 37-38 շաբաթական, հղիության անեմիա, ճարպակալում 3-րդ աստիճանի ախտորոշումով։ ՎԱՊՄԳՀԻ-ում կատարվել են անհրաժեշտ բոլոր  կլինիկո-լաբորատոր հետազոտությունները և  անհրաժեշտ բուժումը։ Ընդունվելու օրվանից և բուժումից 7 օր հետո 16․01․2025թ․-ին 20։30-ին կինը  ինքնաբեր ծննդաբերել է մեկ մահացած պտուղ։

Ծննդաբերելուց անմիջապես հետո մահացած պտղին տեսել են ծննդկանը, նրա ամուսինը և մայրը։ Ծննդաբերության հաջորդ օրը ամուսինը և նրա մայրը դիմել են ախտաբանաանատոմիական լաբորատորիա՝ մահվան պատճառը պարզելու նպատակով և չեն հայտնել  ցանկություն՝ պտղի դին վերցնելու համար։

Մահացած պտղի դին հանձնվում է հարազատներին այն բացառիկ դեպքերում, երբ ծննդկանի և հարազատների կողմից ներկայացվում է գրավոր պահանջ, քանի որ չի եղել դին վերցնելու պահանջը համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության 2008թ․-ի մարտի 4-ի  N 03-Ն հրամանի  այն ուղարկվել է համապատասխան վարակազերծման և ոչնչացման։

Պտղի մահվան պատճառը  ըստ ախտաբանաանատոմիական եզրակացության․ սրտի բնածին արատ՝ աորտայի փականային ստենոզ, ներարգանդային համատարած վարակ՝ պրոդուկտիվ պլացենտիտ թավիկների սկլերոզի,  ոչ ֆունկցիոնալ զոնաների, խոշոր նեկրոզների ֆոնի վրա, պորտային երակի ֆլեբիտ, ինտերստիցիալ հեպատիտ, երկկողմանի պնևմոնիա, օջախային մենինգոէնցեֆալիտ, սակավարյունություն, արյունազեղումներ, արտահայտված դիստրոֆիկ փոփոխություններ ներքին օրգաններում։

Ախտաբանաանատոմիական եզրակացությունով հաստատված պտղի մոտ եղած խնդիրները  եղել են անհամատեղելի  կենդանի  նորածին ստանալու համար։