ԵՄ ներկայացուցիչ Կալասը Խաչատուրյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերություններն է քննարկել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այդ մասին հայտնել է նա՝ X-ում։
Կալասը անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին․ «Ես ևս մեկ անգամ վերահաստատեցի հարաբերությունները խորացնելու ԵՄ հանձնառությունը և կարծիքներ փոխանակեցի Հարավային Կովկասում իրավիճակի, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերի վերաբերյալ», – ասել է նա: