Մասկատում ավարտվեց Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը․ ինչ արդյունքներ են գրանցվել

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին գրում է․
«Մասկատում ավարտվեց Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը։
Շաբաթ օրը Մասկատում ավարտվեց Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Իր նպատակների լրջությունը շեշտելով՝ Իրանը հայտարարեց իր կարմիր գծերի, այդ թվում՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր օրինական իրավունքների պահպանման և ճնշող պատժամիջոցների վերացման մասին:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ընդգծել է, որ պատժամիջոցների օբյեկտիվ և արագ վերացումը Թեհրանի առաջնահերթությունն է»։