Հնդկաստանի կործանիչներ են նկատվել Քաշմիրի երկնքում. Պակիստանը արձագանքել է դրան

Պակիստանի անվտանգության ծառայությունները հայտնում են, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի չորս Rafale կործանիչներ երեկ գիշեր մտել են Քաշմիրի օդային տարածք։
Այս մասին գրում է Reuters-ը:
Իսլամաբադից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Պակիստանի ռազմաօդային ուժերը արագորեն հայտնաբերել են հնդկական ինքնաթիռների առկայությունը։
Պակիստանի ռազմաօդային ուժերի ժամանակին արձագանքից հետո հնդկական կործանիչները վերադարձել են բազա։