Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Երևանի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1 միլիոն 677 հազար դոլար արժեքով հողամասը Պաղեստինից 15 տարի կպահանջվի բնականոն կյանքին վերադառնալու համարԱյսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն․ Օսկանյան Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մի շարք երկրների ՊՆ ղեկավարների հետ Պետք չի հիշացնել ինձ, որ ես տղամարդ եմ, ես էլ կարող եմ ձեզ հիշեցնել, որ կին եք, էդ ինչ ասելու բան է. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ինԱրձանագրում ենք ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի ևս մի հսկայի պատվելու հանգամանքը․ Հարությունյան 1 օրում 11 ավտովթար է եղել. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքՏաթևն ու Որոտանի կիրճը կարող են հայտնվել Համաշխարհային ժառանգության ցանկումԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ) Եթե ասում եմ՝ ճիշտ չէ, նշանակում է՝ մտահոգված եմ և դատապարտում եմ. ՀՀ ՄԻՊ-ը՝ լրագրող Լիլիթ Աղեկյանի մասինԵրևանում մայիսի 24-ին կմեկնարկի Եվրոպական ֆիլմերի փառատոնը«Պարո՛ն Կոնջորյան, շատ ուշադիր լսեք. 20 տարեկանից աշխատավարձ եմ ստանում, 27-ից՝ աշխատավարձ տալիս. նոր բնակարան եմ գնելու, որի համար կարող եք շնորհավորել». «Թող լինի՝ նոր» (տեսանյութ)ՔԿՀ-ում երիտասարդը անօգնական վիճակում է հայտնվում, մահանում ոչ պատշաճ բուժման պատճառով. Թորոսյանը՝ ՄԻՊ-ին
Չպարզված հանգամանքներում զինվոր է հոսանքահարվել ու մահացել. ՊՆ
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները պատրաստվում են գործադուլի. ՈւՂԻՂ«Ալի՛և, դիկտատո՛ր». Գերմանիայում ոստիկանությունը բռնությամբ արգելել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ակցիա իրականացնել (տեսանյութ)Իշխանության հետ լավ լինելը չի ապահովագրում պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին. Մհեր Մկրտչյանը` Էմին ԹորոսյանինԿասկածեցի, զանգահարեցի բանկ, ասացին՝ ձեր անունով վարկ են ձևակերպել, զեղծարարը գյումրեցի է. քաղաքացի (տեսանյութ)Սաղ մանրամասն նայեցինք, հնարավորինս անում ենք, շատ բարդ է. ջրասուզակը՝ փոքրիկի որոնումների մասին (տեսանյութ)«Կրթվելը նորաձև է» արշավին սովորեցնում են «Ինչպես թքել քաղաքացու վրա, որ չվրիպե՞ս». Արմենուհի ԿյուրեղյանՌուսաստանը պատրաստվում է Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՊեսկովԱսում էիք՝ Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի, հիմա պատասխանեք՝ ո՞ւր է, օդո՞ւմ է, թե՞ չկա. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
«Սմավերդի» կոչվող լճից դուրս է բերվել քաղաքացու դին
Քաղաքապետարանը միակողմանի խզել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի հետ պայմանագիրըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազությունՄհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը վերաբերող հարցերՄայիսի 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատԱյո՛, 3 բնակարան ունեմ. մեկը Ժողովուրդ թերթի խմբագրությունն է, 2-ն էլ օգտագործում ենք և լավ ենք անում. պատրաստվում եմ գնել 4-րդը, եթե պետք լինի՝ նաև 5-րդը. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը
Հայր ու որդի գնացել են Ախուրյանի «Սմավերդի լիճ». տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նոր մանրամասներ՝ ձկնորսի ջրախեղդ լինելու մասին
Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համարՇիրակի մարզում ձկնորս է ջրանհեղձ եղել. ահազանգ (տեսանյութ)Խաղաղության օրակարգից ի՞նչ կա. Արարատ Միրզոյանն ասում էր՝ «լավ լուրի ենք սպասում», թախտին նստած՝ բախտին է սպասում. Արթուր ԽաչատրյանՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ)Մեր ապօրինի վարկերը չեն մարվել, ԿԲ նախագահի հայտարարությունն իրականության հետ կապ չունի. հաքերներից տուժած քաղաքացի (տեսանյութ)Վարչապետի պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ, դժվար թե ներողություն խնդրի. ՔՊ-ականՌուբեն Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ. Ղազարյան«ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանի կինը դարձել է «Հայ Փոստի» տնօրեն, կոռուպցիա չկա՞». Թովմասյանը՝ ՀԿ նախագահինՀամայնքային հողամասը գնել են 18 մլն դրամով և 21 օր անց վերավաճառել 263,5 մլն դրամովԹուրքիայի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը ևս այցելել է ԲաքուԱՄՆ դեսպանատանը մայիսի 18-ից կդադարի գործել հարցազրույցի ամրագրման ներկայիս համակարգըՍահմանագծի երկայնքով արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆԶելենսկին Ստամբուլում, Պուտինից բացի, որևէ մեկի հետ չի հանդիպի. Պոդոլյակ«Փաշինյանն իշխանության չէր եկել Մարտի 1-ի առիթով հուշարձան տեղադրելու, ո՞ւր են 10 uպանnւթյան բացահայտումները». Թովմասյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարինՄարտունու մարզադաշտը վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազությունԳագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է, պետությանը հասցվել է 2 մլրդ 327 մլն դրամի վնաս
Հասարակություն

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։

Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

Առաջին փուլ

Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե.

  • հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,
  • հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,
  • հայտագրվող երեխայի ծնողը ՀՀ պետական համակարգի աշխատող է, որն աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված՝ տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել:

Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը: Նշված խմբի երեխաների հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:

Երկրորդ փուլ

Երկրորդ փուլով՝ հունիսի 24–ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի), երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի, որոնք ցանկանում են երեխային հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարանում)։

Երրորդ փուլ

Երրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար. այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է:

Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։