«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն»-ում կիրականացվի համալիր առողջացման ծրագիր «ՀԷՑ» վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով․ հայտարարություն Ֆրանսիայում ՀՀ դեսպանը աշխարհաքաղաքական հարցերի շուրջ քննարկում է ունեցել Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Վարդանյանի «դատական նիստին» դատավորներին ինքնաբացարկի միջնորդությունը թողնվել է առանց քննարկման Ծաղկունքի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել, որից մեկը հայտնվել է դաշտում Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Երևանի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1 միլիոն 677 հազար դոլար արժեքով հողամասը Պաղեստինից 15 տարի կպահանջվի բնականոն կյանքին վերադառնալու համարԱյսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն․ Օսկանյան Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մի շարք երկրների ՊՆ ղեկավարների հետ Պետք չի հիշացնել ինձ, որ ես տղամարդ եմ, ես էլ կարող եմ ձեզ հիշեցնել, որ կին եք, էդ ինչ ասելու բան է. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ինԱրձանագրում ենք ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի ևս մի հսկայի պատվելու հանգամանքը․ Հարությունյան 1 օրում 11 ավտովթար է եղել. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքՏաթևն ու Որոտանի կիրճը կարող են հայտնվել Համաշխարհային ժառանգության ցանկումԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ) Եթե ասում եմ՝ ճիշտ չէ, նշանակում է՝ մտահոգված եմ և դատապարտում եմ. ՀՀ ՄԻՊ-ը՝ լրագրող Լիլիթ Աղեկյանի մասինԵրևանում մայիսի 24-ին կմեկնարկի Եվրոպական ֆիլմերի փառատոնը«Պարո՛ն Կոնջորյան, շատ ուշադիր լսեք. 20 տարեկանից աշխատավարձ եմ ստանում, 27-ից՝ աշխատավարձ տալիս. նոր բնակարան եմ գնելու, որի համար կարող եք շնորհավորել». «Թող լինի՝ նոր» (տեսանյութ)ՔԿՀ-ում երիտասարդը անօգնական վիճակում է հայտնվում, մահանում ոչ պատշաճ բուժման պատճառով. Թորոսյանը՝ ՄԻՊ-ին
Չպարզված հանգամանքներում զինվոր է հոսանքահարվել ու մահացել. ՊՆ
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները պատրաստվում են գործադուլի. ՈւՂԻՂ«Ալի՛և, դիկտատո՛ր». Գերմանիայում ոստիկանությունը բռնությամբ արգելել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ակցիա իրականացնել (տեսանյութ)Իշխանության հետ լավ լինելը չի ապահովագրում պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին. Մհեր Մկրտչյանը` Էմին ԹորոսյանինԿասկածեցի, զանգահարեցի բանկ, ասացին՝ ձեր անունով վարկ են ձևակերպել, զեղծարարը գյումրեցի է. քաղաքացի (տեսանյութ)Սաղ մանրամասն նայեցինք, հնարավորինս անում ենք, շատ բարդ է. ջրասուզակը՝ փոքրիկի որոնումների մասին (տեսանյութ)«Կրթվելը նորաձև է» արշավին սովորեցնում են «Ինչպես թքել քաղաքացու վրա, որ չվրիպե՞ս». Արմենուհի ԿյուրեղյանՌուսաստանը պատրաստվում է Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՊեսկովԱսում էիք՝ Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի, հիմա պատասխանեք՝ ո՞ւր է, օդո՞ւմ է, թե՞ չկա. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
«Սմավերդի» կոչվող լճից դուրս է բերվել քաղաքացու դին
Քաղաքապետարանը միակողմանի խզել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի հետ պայմանագիրըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազությունՄհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը վերաբերող հարցերՄայիսի 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատԱյո՛, 3 բնակարան ունեմ. մեկը Ժողովուրդ թերթի խմբագրությունն է, 2-ն էլ օգտագործում ենք և լավ ենք անում. պատրաստվում եմ գնել 4-րդը, եթե պետք լինի՝ նաև 5-րդը. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը
Հայր ու որդի գնացել են Ախուրյանի «Սմավերդի լիճ». տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նոր մանրամասներ՝ ձկնորսի ջրախեղդ լինելու մասին
Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համարՇիրակի մարզում ձկնորս է ջրանհեղձ եղել. ահազանգ (տեսանյութ)Խաղաղության օրակարգից ի՞նչ կա. Արարատ Միրզոյանն ասում էր՝ «լավ լուրի ենք սպասում», թախտին նստած՝ բախտին է սպասում. Արթուր ԽաչատրյանՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ)Մեր ապօրինի վարկերը չեն մարվել, ԿԲ նախագահի հայտարարությունն իրականության հետ կապ չունի. հաքերներից տուժած քաղաքացի (տեսանյութ)Վարչապետի պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ, դժվար թե ներողություն խնդրի. ՔՊ-ականՌուբեն Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ. Ղազարյան«ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանի կինը դարձել է «Հայ Փոստի» տնօրեն, կոռուպցիա չկա՞». Թովմասյանը՝ ՀԿ նախագահինՀամայնքային հողամասը գնել են 18 մլն դրամով և 21 օր անց վերավաճառել 263,5 մլն դրամովԹուրքիայի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը ևս այցելել է Բաքու
Հասարակություն

Արցախցիների իրավունքների խորհուրդը լուծումներ կառաջարկի իրավունքների պաշտպանության համար

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հաստատված մասնագիտական խմբերը կսկսեն իրենց աշխատանքը

Ինչպես հայտարարվել է ապրիլի 29-ին տեղի ունեցած՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների մամուլի ասուլիսում, որոշակի հաջողությունների հասնելուց և լայն հանրային քննարկումներից հետո Խորհուրդը որոշել է։

Մասնավորապես, ՀՀ կառավարության հետ երկար ու մանրամասն բանակցությունների արդյունքում կձևավորվեն փորձագիտական խմբեր, որոնց կողմից կտարվեն բանակցություններ նախօրոք համաձայնեցված հարցերի շուրջ և համապարփակ լուծումներ կառաջարկվեն ՀՀ-ում արցախցիների իրավունքների պաշտպանության և հրատապ հիմնախնդիրների կարգավորման համար: Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հիմնարար բարեփոխման կենթարկվեն բնակարանային և զբաղվածության ծրագրերը, ինչպես նաև լուծում կտրվեն մի շարք այլ իրավական ու սոցիալական խնդիրների:

Փորձագիտական աշխատանքների ամփոփման համար պատշաճ ժամանակ ունենալու նպատակով՝ կառավարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել երկու ամսով երկարաձգելու ապրիլի մեկից դադարեցված բնակվարձի աջակցության ծրագիրը՝ ամսական 40,000 դրամի չափով: Փաստացի կարող ենք արձանագրել, որ Կառավարության ապրիլի 30-ի նիստում արցախցիների սոցիալական աջակցության երկարաձգման որոշման հաստատմամբ Կառավարությունը կատարել է տրված խոստման առաջին մասը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձևավորված փորձագիտական խմբերի կողմից պարբերաբար հանրային հաշվետվություններ կներկայացվեն իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Հաշվի առնելով մարտի 29-ի մեծ հանրահավաքով մեկնարկած պայքարի որոշակի դրական արդյունքները, աշխատանքային ռեժիմի անցման անհրաժեշտությունը, ինչպես նաև ունեցած ռեսուրսների վերաբաշխման հետ կապված հարցերը՝ Խորհուրդը որոշում է կայացրել հանել Ազատության հրապարակում տեղադրված վրանը և տեղափոխվել Երևանում ԱՀ մշտական ներկայացուցչության շենք՝ Նաիրի Զարյան 17Ա հասցեում:

Այնուամենայնիվ, Խորհուրդը հայտարարում է, որ չի բացառում ցանկացած պահի փողոցային պայքարի վերադառնալու և ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը, եթե ՀՀ կառավարության կողմից բավարար քայլեր չձեռնարկվեն արցախցիների իրավունքների պաշտպանության համար:

Միևնույն ժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը որևէ քաղաքական կամք չի ցուցաբերել մարտի 29-ին հրապարակված պահանջագրի մի շարք կետերի մասով նույնիսկ բովանդակային քննարկումներ իրականացնելու ուղղությամբ: Այդ առումով Խորհուրդը շարունակելու է իր ջանքերը բոլոր կետերի կատարման նպատակով՝ առաջնահերթ ուշադրության տակ պահելով հրատապ խնդիրների լուծումը՝ միտված Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցության ապահովմանը: