Թուրքիայի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը ևս այցելել է Բաքու

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։
Այս մասին Բաքվում Թուրքիայի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնել է X սոցիալական ցանցում։
«Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալի Օքայ Մեմիշը Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է դեսպան Բիրոլ Ակգյունի հետ», - հայտնել են դիվանագիտական առաքելությունից։
Նշենք, որ Մեմիսը նախկինում ղեկավարել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմինը և նշանակվել է ԱԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2025 թվականի փետրվարին։