Զելենսկին Ստամբուլում, Պուտինից բացի, որևէ մեկի հետ չի հանդիպի. Պոդոլյակ

Եվրոպացի պաշտոնյաները, ենթադրաբար, կարող են ժամանել Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սպասվող բանակցությունների ֆոնին՝ ապահովելու, որ ուկրաինական կողմը պատրաստ է բանակցություններին:
Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը։
Այս ֆոնին Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քիչ առաջ կարևոր հայտարարություն արեց: Նա մասնավորապես նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլում Վլադիմիր Պուտինից բացի, որևէ մեկի հետ չի հանդիպի: